HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մարտ ԼՂՀ-Ադրբեջան սահմանին. ՊԲ-ն ունեցել է 1, հակառակորդը՝ առնվազն 2 զոհ և 1 վիրավոր

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995 թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանություններ (5)

Dard-aneli
Վշտակցում և ցավում եմ... Լիսկայի որդիներին և եղբորորդիներին ուղարկեք 1-ին գիծ, մի շնչում կոչնչացնեն հակառակորդին, ինչքան էլ մեծաքանակ լինի այն։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(4-5) - Երևանի փողոցները լիքն են խաղաղ պայմաններում սպանված/խոշտանգված զինվորների սգացող-բողոքող մայրերով: Այ երբ այդ հարցը լուծեք,նոր կգաք կոմենտ գրելու:
hrayr ghulinyan
Nax knereq latinatari hamar. Heto, ooo, mecn vrdox varag syuni, Amsterdami papuk kyanqin apavinelu poxaren gayir mek rope sahman paheir... Inch ea um uzum apacucac lines ay evropahpatak potential papkammmort???
Հայ
Խորին ցավակցություններս Էրիկի ընտանիքի անդամներին... Աստված հոգիդ լուսավորի ՀԱՅ ՀԵՐՈՍ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հենց սահմանին հայ զինվորական է սպանվում, սկսվում է ՊՆ-ի հերթական PR-բլեֆը. իբր թե՝ «խիստ պատժել են հակառակորդին»: ՀՀ Պաշտպանության Նախարարությունը դարձել է թաղման բյուրո: Մինչև ե՞րբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter