HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իվան Վոլինկին. «Դա պարզապես կոմերցիոն գործարք էր, ես այստեղ կրիմինալ չեմ տեսնում»

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը որևէ արտառոց կամ կրիմինալ տարր չի տեսնում ՌԴ քայլի մեջ՝ զենք վաճառել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է սպառազինել հակառակորդ Ադրբեջանին: Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 21-ի, լույս 22-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո ադրբեջնական կողմը երեք վիրավոր էր տվել: Հենց հաջորդ օրը լրատվամիջոցները հերթական տեղեկությունները տարածեցին, որ Ռուսաստանը Բաքվին 100 Т-90С տանկ է մատակարարել: 

«Հետքի» հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք բարեկամ Ռուսաստանը ճիշտ է վարվում, երբ այս անգամ էլ տանկ է վաճառում Ադրբեջանին, Ի. Վոլինկինը պատասխանեց. «Դա կոմերցիոն հարց է, քաղաքականություն այստեղ չկա: Եվ պետք չէ այդ հարցերի վրա ուշադրություն սևեռել: Այնպես որ… Ես այստեղ կրիմինալ չեմ տեսնում, վտանգավոր որևէ բան չի կատարվում, դա պարզապես կոմերցիոն գործարք էր, Հայաստանի հետ էլ մեզ կապում են ռազմատեխնիկական հարաբերությունները, զենքի վաճառք կրկին այս դեպքում էլ կա, այնպես որ որևէ արտառոց բան չկա»:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանին Ռուսաստանն այդ ծավալով զենք չի վաճառում, դեսպանը հակադարձեց՝ նշելով. «Մաշտաբների մասին եկեք չխոսենք: Ես կարող եմ ասել միայն, ծավալը բավարար է ու լավը»: 

Մեկնաբանություններ (1)

Michael Sinan
He see nothing wrong here...of course, Russia keeps dumping it's old, dilapidated and antiquated weaponry on Armenia, and sells top notch modern armaments to Azerbaijan. No wonder no one trust Russia's sincerity. And what do Armenia's oligarchs do? NOTHING...they expertly get paid and bribed to stay quiet.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter