HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարարը հավաստիացնում է, որ Ադրբեջանին զենքի վաճառքը չի ստվերում ՌԴ-ի հետ գործընկերությունը

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու հրավեր արեց Թուրքիայի նախագահին: Համաձայնության դեպքում ի՞նչ է տալու այդ այցը:

- Գործընթացի զարգացում է տալու: Շատ դրական եմ գնահատում, սպասում ենք պատասխանի:

- Պատասխան կլինի՞:

- Չեմ կարող ասել:

- ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս խոսում է Հայաստան-Ռուսաստան բարեկամանական հարաբերությունների մասին, բայց Հանրապետության օրվա առիթով ՌԴ նախագահը շնորհավորեց միայն Ադրբեջանին: Ի՞նչ է սա նշանակում:

- Շնորհավորանքը կա՞ր, թե՞ չէ, դրանից պետք չէ եզրակացություններ անել, թե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերը չէ: Մի քիչ ճիշտ չէ...

- Իսկ այն, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին, դրանից եզրակացություններ անել պետք չէ՞:

- Զենքի վաճառքի գործընթացը միշտ էլ կար, ու Ռուսաստանի պաշտոնյաներից մեկն էլ ասաց, որ ես չեմ կարող ողջունել դա, բայց միևնույն ժամանակ դա գործըթնաց է, որն իրականացվում է:

- Հայաստանն ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է, որ Ռուսաստանը չշարունակի զենք վաճառել Ադրբեջանին:

- Քայլեր արվում են. կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն ֆիքսված է սպառազինության քանակությունը և այլն: Այս ուղղությամբ բավական մեծ աշխատանքներ են իրականացվում և իրականացվելու են, որ բոլորը մնան այդ պայմանագրերի շրջանակներում:

- Ռուսաստանը մնո՞ւմ է այդ պայմանագրերի շրջանակներում:

- Պետք է աշխատենք…

- Այսինքն` չի՞ մնում, եթե պետք է աշխատեք: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ մնա:

- ՌԴ մասին չէ խոսքը: Խոսքը սպառազինությունների քանակի մասին է:

- Խոսքը կոնկրետ ՌԴ մասին է, որովհետև Ռուսաստանն է ամեն անգամ զենք վաճառում Ադրբեջանին:

- Իսկ ինչու՞ եք միայն Ռուսաստանի մասին ասում, բա մոռացե՞լ եք Իսրայելը:

- Որովհետև Ռուսաստանն է մեր ռազմավարական գործընկերը, ոչ թե Իսրայելը:

- Գիտեք ինչ, պետք չէ այս ֆորմատները խառնել իրար: ՌԴ-ն զենք է վաճառում երկրորդ, երրորդ երկրին, այդ թվում ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք բարեկամ հարաբերությունների մեջ չենք ու դրանից պետք չէ եզրակացնել, որ մեր հարաբերությունները ՌԴ հետ նվազել են, ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն և այլն: Զուգահեռ պրոցեսներ են. պետք չէ հասարակ ձևով նայել այս ամենին:

- Իսկ ի՞նչ եզրակացնենք, պարոն փոխնախարար:

- Ոչ մի բան… եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է:

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ո՞նց կարող է (ՀԱՊԿ-ի համանդամ) քո «ռազմավարական» գործընկերը Ադրբեջանին մլրդ.-ավոր դոլարների ժամանակակից-հարձակողական զենք վաճառել ու դա «չի ստվերու՞մ» հայ-ռուսական հարաբերությունները: Այդ նույն Ադրբեջանի նախագահը չէ՞,որ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ հայտարարում է,որ՝ պիտի վերացնի Հայաստանը քարտեզի երեսից:Բա էլ Ի՞ՆՉԸ պիտի ստվերի հայ-ռուսական հարաբերությունները . որ ռուսաստանը ատոմային ռունբ նետի՞ Հայաստանի վրա:
daron m
is armenia demanding russian authorities that those unconventional heavy weaponery sold to azerbaijan should not used against his sratigic ally (Armenia)???????
Triesta
It seems, Russia is getting very materialistic. It's getting billions of dollars from weapons sales to Azerbaijan. I'm not sure, God forbid, if war breaks out, to whom Russia is going to support? Armenia or Azerbaijan? In my view, Armenia should not trust her strategic partner. Armenia should act alone and strengthen herself, Probably, should have an extra strategic partner: How about France? Italy? What say you?
ashot
Uxaki amachum em mer artgorcnaxararutyunic. Vortexic el etqan angrgaret havaqvel en, gone 1 hat erkrin npastox qayl arel en. Evrasiakan miutyan pahanjner@ Hayastani nkatmamb apacucum e vor Artgorcnaxararutyunum ashxatum en angragetner!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter