HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Վարդանյան. «Թող տհաճություն զգար Նազարբաևը»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, պարզաբանման կարիք ունի: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի՝ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի կողմից ուղղարկված նամակին, ասել է, որ միանշանակ է՝ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

«Այն, ինչ Հանրապետության նախագահն ասել է սահմանների հետ կապված, մյուս հարցերի հետ կապված, հիմնականում նորմալ է, ճշգրիտ է, եթե իսկապես նման խնդիրներ չեն եղել ոչ ՄԱԿ-ում, ոչ ԱՀԿ-ում: Բայց մի քանի հարց  է առաջանում. նախագահը երեկ ասաց, որ համոզված է՝ ՄՄ-ի մեջ մտնելը նպաստելու է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Այս միտքը լրացուցիչ, հավելյալ պարզաբանման կարիք ունի: Ինչպե՞ս է նպաստելու, ինչո՞ւ է նպաստելու, եթե հարցի կարգավորման ձևաչափը Մինսկի խումբն է: Հանրությունն այս հարցում ավելին իմանալու կարիք ունի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նախագահի գնահատաանին, թե Նազաբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց որևէ վնաս մեզ չի կարող տալ, ապա Աղվան Վադանյանը նշեց. «Գուցե այդպես է, բայց եթե տհաճ էր, թերևս արժեր արձագանքել հենց Աստանայում՝ ասելով, թե ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս տնտեսական միության հետ, ինչո՞ւ է այդ հարցն այստեղ բարձրացվում ու թող այդ տհաճությունը Նազարբաևը զգար»: ՀՅԴ պատգամավորն ասաց, թե նախագահը պետք է հստակ ասի, որ Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսային անցակետ չի դրվելու:

Մեր հարցին, թե արդյոք հստակության բացակայությունն այս հարցում խոսո՞ւմ է այն մասին, որ հնարավոր է և անցակետ դրվի, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ես ուղղակի կողմնակից չեմ չափից ավելի դիվանագիտական, նալբանդյանական զգուշավոր ու չեզոք դիրքորոշումներին: Տեղեր կան, որ պետք է հստակ դիրքորոշում հայտնել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter