HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Մոսկվան բանկոմատներին չի հավատում

Մոսկվան հայտնի է որպես ֆինանսական կենտրոն, բայց ֆինանսական ենթակառուցվածքների զարգացումը հեռու է բավարարից:

Նույնիսկ Հայաստանոում բանկային համակարգի սպասարկման որակն ավելի բարձր է: Դա առաջին հերթին վերաբերում է բանկոմատների աշխատանքին: Մոսկվայում «մոմի լույսով» պետք է գտնես շուրջօրյա աշխատող բակոմաատ, այնինչ Հաայաստանում դա սովորական բան է: Մոսկվայում բանկոմատների 90%-ը գտնվում է կամ խոշոր առևտրային ցանցերի ներսում, կամ բանկերի մասնաճյուղերում, այսինքն՝ լավագույն դեպքում սկսում են աշխատել առավոտ 9-ից մինչև երեկոյան 7-ը կամ 8-ը:

Ասում են՝ դա հիմնականում պայմանավորված է բանկոմատները ջարդել-գողանալու բազմաթիվ դեպքերի հետ: Օրինակ՝ բանկոմատից մի հաստ մետաղյա ճոպան են կապում,իսկ բեռնատարն այդ ճոպանով բանկոմատը պոկում է պատից; Այնուհետ բանկոմատը բեռնում են բեռնատարն ու անհետանում: Դա տևում է 2-3 րոպե, ու մինչ հիմա ոչ մի նման հանցագործություն չի բացահայտվել: Շատ դեպքերում անվտանգության աշխատակիցները պասիվ դիրք են գրավում, քանի որ այդ հանցագործությունների ետևում ազդեցիկ քրեական կլաններ են կանգնած:

Շառից-փորձանքից հեռու մնալու համար բանկերն ու սուպերմարկետներն իրենց բանկոմատները դուրս չեն հանում, բայց դա էլ այլ խնդիրներ է առաջացնում: Մարդկանց մեծ մասը խուսափում է բանկային քարտերից՝ որպես ոչ հուսալի վճարման միջոց: Բացառությամբ խոշոր առևտրային ցանցերի՝ մյուս հիմնարկներում բանկոմատը որպես վճարման միջոց ընդունված չէ, բանկային մասնաճյուղերի մի մասը հրաժարվում է նույնիսկ բանկոմատից փոխանցում կատարել՝ պատճառաբանելով, որ այդպիսի ծառայություն չունի: Բանկոմատների մեծ մասի վրա գործում է կանխիկացման սահմանափակում՝ սովորաբար մինչև 300 դոլարի սահմաններում:

Այս ամենն առաջին հերթին անհարմարություն է ստեղծում Մոսկվա ժամանած արտասահմանցիների համար: Հանուն արդարության՝ Հայաստանի բանկային համակարգն այս առումով շատ ավելի զարգացած է, ավելի որակյալ ու ամբողջական ծառայություն է մատուցում:

Սակայն մոսկովյան բանկերն ունեն մի շատ կարևոր առավելություն: Այստեղ կարելի է օնլայն սպառողական վարկեր ստանալ՝ առանց գրավի ու հավելյալ քաշքշուկի, սովորաբար 13-14%-ի շրջանակում: Հիփոթեքային վարկերը տրվում են տարեկան 9-12%-ով՝ 15-20 տարվա համար (դոլարով): Բիզնես վարկերի ստացումը, համեմատած Հայաստանի հետ, ևս զգալի պարզեցված ընթացակարգերով է տեղի ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter