HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդիմության 12 կետից բաղկացած հայտարարությունը լրացվել է

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների քիչ առաջ ավարտված համատեղ դռնփակ նիստից հետո հայտնեցին, որ վաղը կհրավիրեն համատեղ մամուլի ասուլիս՝ ներկայացնելու մշակված 12 կետանոց պահանջները:

« Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝  12 պահանջները այսօրվա նիստի արդյունքում լրացվել են, սրբագրվել ու վաղը 13:30 կհրապարակվեն: «Դրա անունը չդնենք 12 կետ, դա հայտարարություն է, որտեղ կան քաղաքական, տնտեսական շեշտադրումներ՝ իրենց նախաբանով»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք իշխանություններին անակնկա՞լ է սպասվում, Ռ. Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Ես չգիտեմ՝ մեր իշխանություններին որևէ անակնկալ հնարավո՞ր է պատասխանել, թե՞ ոչ… Ես չեմ կարծում, որ մեր քաղաքական կյանքը ավարտվում է այս 12 կետերով, իհարկե, հարցեր կան, որոնք ընդգրկված չեն հայտարարությւան մեջ ու, բնականաբար, ենթադրվում է, որ էլի հանդիպումներ կունենանք, որովհետև քաղաքական կյանքը շարունակվում է»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել քառյակը, եթե իշխանությունը չկատարի պահանջները, Ռ.Հակոբյանը պատասխանեց. «Երբ պահանջների ժամկետները հստակեցնենք, այդ ժամանակ հնարավոր կյլինի խոսել: Բայց առայժմ մենք համարում ենք, որ այս պահանջները այն պահանջներն են, որոնք կարող են կատարվել և չենք ուզում նեգատիվ նայել»:

Հաջորդ հարցին, թե արդյոք պահանջները կատարելու դեպքում իշխանությունների կյանքը կբարդանա՞, Ռ. Հակոբյանը նշեց, թե դա գնահատական է: Նա ասաց, որ իրենց խնդիրը իշխանությանը թուլացնելը, կամ ընդդիմությանը ուժեղացնելը չէ:

Ռ. Հակոբյանը նաև հավելեց, որ պահանջների շարքը լրացվել է արտաքին քաղաքակնությանը վերաբերող հարցերով:

Մեր հարցին, թե ի՞նչը փոխվեց, երբ նախորդ հանդիպման ժամանակ Ռ. Հակոբյանը հայտարարել էր, որ արտաքին քաղաքակիանությանը վերաբերող հարցեր ներգրավված չեն, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կան կետեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքակյանությանը, հատկապես Արցախի հարցին: Բնականաբար այս ընթացքումն դեպքեր են եղել, տեղյակ եք Աստանայի դեպքերից, ու մենք արձանագրել ենք դա հայտարրության մեջ»:

Նա նաև փոխանցեց, որ քառյակը կներկայացնի ընդդիմության մասին օրենք, որը կդառնա չորս քաղքական ուժերի կողմից համաձայնեցված նախագիծ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter