HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Լարսի ճանապարհի բացումը սպասվում է մինչեւ հունիսի 12-ը

«Հետքը» ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց` ճի՞շտ են տնտեսագետների այն գնահատականները, որ Վերին Լարսի ճանապարհի փակ լինելը մեծ վնաս հասցրեց Հայաստանի տնտեսությանը: Ի պատասխան` Արթուր Առաքելյանն ասաց, թե տնտեսագետները ճիշտ են, որովհետև այն ամենակարճ ու տնտեսապես ամենաշահավետ ավտոմոբիլային ճանապարհն է, որ Հայաստանը Վրաստանով միացնում է Ռուսաստանի հետ:

«Ցավոք, բնակլիմայական պայմաններով պայմանավորված, քարաթափում է տեղի ունեցել, սողանք է եղել, ու շատ լուրջ իրավիճակ է ստեղծվել, ու մի քանի շաբաթ է աշխատանքներ են իրականացվում այն բացելու ուղղությամբ: Հարցը կառավարության ուշադրության կենրտոնում է, տրանսպորտի նախարարությունը ծրագիր է մշակել, մեր հարևան պետություններին հորդորել ենք միջոցառումներ ձեռնարկել, որ բացառվեն բարդ հատվածում նման երևույթները»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ իրենց լիազորությունների շրջանակում չէ տնտեսությանը հասցված վնասի հաշվարկումը: Լարսի բացման առնչությամբ փոխնախարարն ասաց, որ մինչև հունիսի 12-ը սպասում են «լավ լուրերի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter