HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլ դուք ո՞նց եք բյուջեն կատարել, ո՞ւմ եք սեղմել, եթե տնտեսության աճը ձեր ասած թվից 2,7 %-ով պակաս է. Հրանտ Բագրատյան

ԱԺ-ում շարունակվում է նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հաշվետվության քննարկումը: Այս առնչությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Մենք բյուջեն չենք հաստատում, ինչո՞ւ: Դեռ տարիներ առաջ բյուջեում կարդում էինք` բյուջեն հաստատվել է այսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են այսքան, բյուջեն պետք է լիներ այսքան, կատարվել է այսքանով: Մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ, իմ խորին համոզմամբ արտաբյուջետային ֆոնդ չպիտի լինի»:

Արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարության ընթացքում բյուջեն կատարվե՞լ է, թե՞ ոչ, Հրանտ Բագրատյանը նկատեց. «Տնտեսական աճը նախատեսված էր 6,2 տոկոս, բայց եղել է 3,2 տոկոս, էլ դուք ո՞նց եք բյուջեն կատարել, էդ ո՞ւմ եք սեղմել: Եթե տնտեսության աճը ձեր ասած թվից 2,7%-ով պակաս է, էլ ի՞նչ: Ձեզ քանի անգամ ասել եմ, պարոն Ջանջուղազյան, որ պետք էր պրոֆեսիոնալ անալիզ ստանալ»,- դիմելով Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին` ասաց Բագրատյանը` հավելելով, որ նման փաստաթղթի միջոցով հնարավոր էր ցույց տալ, թե որտեղ կատարվեց բյուջեն, որտեղ` ոչ:

Սակայն Բագրատյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթից ինքը ոչինչ հասկանալ չկարողացավ: «Սա հասարակ, տնտեսագիտության առումով հասարակ տեխնիկական հարց է, անալիտիկ տեխնիկայի մեթոդների հարց է»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա՝ ինչպես միշտ, խորհրդարանն այս անգամ էլ քննարկում է բյուջեի ծախսերը և ոչ թե եկամուտները, քանի որ եկամուտները մեկ էջով են ամփոփվել: Նրա խոսքով՝ բյուջեում կա ևս մեկ կարևոր թերություն. փաստաթղթում չեն ամփոփվում պետական պարտքի մասին տվյալները, որը, ըստ պատգամավորի, նույնպես բյուջետային թիվ է, և պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter