HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյան. «Կառավարությունն ասում է՝ սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորում է նախորդ կառավարության ձախողումներից դասեր քաղել: «Խնդիրն այն չէ, որ մենք այստեղ քննադատում ենք նախորդ կառավարության գործունեությունը, ի վերջո, քաղաքական պատասխանատվությունը արդեն վրա է հասել և ձախողված կառավարության ձախողված բյուջեն մենք կարող ենք քաղաքական տեսակետից անտեսել, բայց մենք իրավունք չունենք դասեր չքաղել նախընթաց ժամանակահատվածից»,- 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը հորդորեց հատկապես ուշադրություն դարձնել մի քանի սխալների վրա ու դրանցից դասեր քաղել: Նա նշեց, որ նախատեսված տնտեսական աճը ապահովելու համար պետք է խրախուսել, որ աճը տեղի ունենա և ոչ երբեք արհեսատականորեն կասեցնել այդ աճը:

Երկորրդ դասը, որի մասին խոսեց Մինասյանը, վերաբերում է բյուջեի փիլիսոփայությանը: «Ցավոք սրտի, երկար տարիներ բյուջեն դիտվում է՝ որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է` երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար: Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում են, որ բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարվել, սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է: Ոչ, նպատակը պետք է լինի ամբողջական կառուցավածքային տնտեսական քաղաքականությունը»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Նա շեշտեց, որ կառավարությունը  ընթացքում կարող է գերակատարել, թերակատարել բյուջեն, բայց վերջում արդյունքի չհասնել:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության հիմնարար, կապիտալ վերանայում, ինչպես նաև ծրագրային բյուջետավորման մոտեցումների արագացում:

«Ասում են՝ այսքան ծախս ենք կատարել, որևէ ուղղությամբ թերակատարում չունենք, լավ կատարել ենք, հետո՞, դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, ՀՀ քաղաքացին աշխատանք ունի՞, արտագաղթը նվազե՞լ է, նվազե՞լ է երկրից հեռանալու ցանկությունը»,- հավելեց նա:

ՀՅԴ պատգամավորը հանդես եկավ նաև առաջարկով: Նա նշեց, որ եկել է դրամական նոր ռեֆորմ իրականացնելու ժամանակը: «Սա կարող է առաջին հայացքից թվալ մի նոր արկածախնդիր մոտեցում, բայց բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ սպասարկելու Հայաստանի տնտեսությունը` դեպի կայուն, թռիքչքաձև զարգացման հարության մեջ դնելու: Դրամական ռեֆորմ ասելով` նկատի ունենք ռեֆորմ, որը թույլ կտա, թուլացնելով դրամը, հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման ունակությունը, միաժամանակ չվնասել քաղաքացիների գնողունակությունը»,- վստահեցրեց նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter