HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Հակառակորդի ռազմատենչ «եռանդը» պետք է լուծենք կանխարգելիչ գործողությունների միջոցով»

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման միջադեպերին:

Նա նշեց, որ ամեն օր կարդում է այն մասին, որ սահմանում իրավիճակը լարված է, ապա շեշտեց, որ ինքը որպես մայր մտահոգված է, որ չեն դադարում դիվերսիոն գործողությունները ու արդյունքում ունենում ենք կորուստներ: Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Բիշարյանը հարցրեց. «Դուք Կասպրչիկի հետ եք հանդիպել, խոսել եք նրա հետ սահմաններում դիվերսիոն գործողությունների վերաբերյալ: Արդյոք հնարավո՞ր է, որ մեր սահմանների կահավորումն ավելի ամրապնդենք, որ թշնամին չկարողանա սահմանը խախտել: Ի՞նչ է հնարավոր անել, որ զերծ մնանք մարդկային կորստից»:

Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ իրականում, երբ մենք վերլուծում ենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանային իրադրությունը, գալիս ենք այն եզրակացության, որ սահմանը կայուն լարված իրավիճակում է:

«Սա նորություն չէ մեզ համար, հրադադարի խախտումները նորություն չեն մեզ համար: Մեր հասարակությունը պետք է նաև հասկանա` մենք պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ քանի որ ունենք հակամարտության խնդիր, լուծված չէ վերջնական խաղաղության խնդիրը, պետք է հակառակորդի ռազմամտենչ «եռանդը» լուծենք կանխարգելիչ գործողությունների միջոցով»,- նշեց պաշտպանության նախարարը:

Արձագանքելով Սեյրան Օհանյանի պատասխանին՝ Հեղինե Բիշարյանը նշեց, որ Հայաստանն էլ մեկ-մեկ պետք է ագրեսիվ լինի: «Մենք պետք է դնենք խնդիր, որ տեղն եկած տեղը, մենք կարող ենք առաջ ընկնել, եթե տեսնում ենք, որ ուզում են քայլ անել»,- նշեց պատգամավորը:

Սեյրան Օհանյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանը ունի այս հարցում ռազմավարություն, մարտավարություն, ապա ընդգծեց. «Պատասխանները շատ խիստ են լինում, շատ դեպքերում նույնիսկ կանխարգելում են»:

Մեկնաբանություններ (1)

hayk
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվիՀասարակության մետ մասը հասկանում է ,որ պատերազմը չի ավարտվե, Հայաստանի վրա ճնշումները դրսից հասկանալի են,իսկ ներսից թալանը , իշխանութան գլում կանգնած հարստահրիչներից անհասկանալի. պատերազմի օրեքով դրաց բոլորին, շրայլ ու ցոպ ապրողներին գդակահարել է պեք,որպես ազգի դավաճաների, սրաք օրիակ են ծարայում թուլացուտյանը ու նվաղկոտությանը:Հասարակութունը հուտվել է դրաց ստերից ու թալանից: պատերազմի ժամանկ կարելի էր համեստ ապրել եվ ամենը ներ դնել հանուն պատերազմի,պաշտպանության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter