HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը չկարողացավ պատասխանել Արամ Մանուկյանի հարցին

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցը՝ ուղղված կառավարությանը, մնաց անպատասխան: Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ Մանուկյանը նշեց, որ իրենք կառավարության որոշումների հետևից չեն հասցնում հասնել, բացահայտել: «Գազը, հոսանքը, Սևանը, Կասկադը… Իսկապես չի հերիքում ժամանակը։ Մենք գազի հանձնաժողովում նայում էինք գազի, հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, որովեհետև ունենք այսպիսի պաշտոնական թիվ, որ գազի թանկացումը 1,2 դրամով պետք է թանկացներ էլեկտրական հոսանքի գինը, այս էինք քննարկում հանկարծ, նոր գույժ եկավ, որ 4 դրամ էլ դրա վրայից պետք է ավելանա, երբ դեռ հինը չենք հասցրել ավարտել։ Իսկապես տեմպի խնդիր կա, էնքան արագ եք հասցնում փոխել, որ նորը գալիս, հինը ծածկում է»,- ասաց Ա.Մանուկյանը:

Արամ Մանուկյանն ասաց, որ գազի գնի շուրջ դեռ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն: «Ունենք տարեկան հաշվետվություն. առաջին եռամսյակի պաշոտանկան թվերի մեջ նայում եմ և տեսնում եմ, որ Հայաստանը ՌԴ-ից ստացել է 845 մլն խմ գազ, որի մաքսայաին արժեքը կազմում է 186 մլն դոլար։ Զանգում եմ պատկան մարմիններին, ասում են՝ բացառվում է այդպիսի բան, չի կարող արդպես լինել։ Հաջորդ օրը լինքը ուղարկում եմ, ասում եմ՝ բացեք այս տեքստը, ասում են իսկ կարո՞ղ է դա անցյալ տարվա այն պարտքը, որ 300մլն դոլար պետք է մուծեինք, դրանով է գնում, հետո ճշտում են, որ էտ էլ չի , հետո տալիս են պատասխան, որ առաջին եռամսյակ գրածը նշանակում է դեկտեմբեր, հունվար, փետրվար, առանց մի բան գունավորելու եմ ասում, որ պաշտոնական զեկույցների մեջ առաջին եռամսյանկը 2014թ. նշանակում է դեկտեմբեր, հունվար, փետրվար»,-ասաց նա։

Արամ Մանուկյանը նշեց, թե այս ձևով էլ գումարում են ու լրիվ ուրիշ «կազուսի առաջ են կանգնում»։ «Ստացվում է, որ երկու ամսին ուրիշ մաքսային գին է հաշված. մեկը հաշված է 280 դոլարով։ «Հայաստանի օրեսդրությամբ ՀՀ-ի ֆինանսական տարին սկսում է հունվարի մեկով, վերջանում հունվարի մեկով, ինչի համար է այս խառնաշփոթը։ Ես սրա տակ ուրիշ բան եմ տեսնում։ Պատասխանեք խնդրեմ՝ ինչու է առաջին եռամասյակը կոչվում դեկտեմբեր, հունվար, փետրվար»,-հարցրեց նա։ Ոչ ոք չկարողացավ տեղում պատասխանել պատգամավորի հարցին, ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Կառավարությունը խնդրում է գրավոր պատասխանել հարցին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter