HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում հիմնավոր փաստաթղթեր են. Երվանդ Զախարյան

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց, որ Դաշնակցությունն այսօր հանդիպել է Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի նախագահի հետ, ով էլ իրենց ներկայացրել է շուրջ 4 դրանով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու նախաձեռնությունը՝ 20մլրդ դրամի ճեղքվածը փակելու համար։

Ա. Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը պատարաստվում է համակարգում իրականացնել ամբողջական աուդիտ՝ տեխնիկական, ֆիանասական և այլ առումներով։ Պատգամավորը նշեց, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները տարբեր շահութաբերությամբ են աշխատում, ուստի հարցրեց, թե արդյոք պետք չէ դիտարկել տարբերակ, որ այդ կազակերպությունները որպես բզինես ընկերություններ ֆինանսավորման այլ միջոց գտնեն և ոչ թե սակագների բարձրացում կիրառեն։

Ի պատասխան ՀՀ Էներգետիայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների վրա։ «Կարող եմ ասել, որ ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են»,- հավաստիացրեց նա՝ հավելելով, որ 3,80 դրամով սակագնի թանկացումն արվում է էներգիա արտադրող և սպառողին հասցնող ընկերությունների հետագա անխափան աշխատանքի կազմակերպման համար։

Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից ֆիաննասավորելու հարցին, ապա Զախարյանը նշեց, որ գոյություն ունի ՀՀ վարչապետի հանձնարարականն այն մասին, որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն այդ հարցերը։

Նա հավաստիացրեց, որ մանրակրկիտ ուսումնասիրություն է տարվում էնեգետիկ ամբողջ դաշտում և ֆինասական, և տնտեսական հարցերի ուղղությամբ, և ինչի արդյունքները ավարտից հետո թափանցիկ ձևով կներկայացվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter