HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հարավային մարզերում զբոսաշրջային զարգացման նոր ծրագիր է նախապատրաստվում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ: Այս մասին հայտնեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին հանրապետության  հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի  նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին ծրագրի մշակման փուլի համար  դրամաշնորհային միջոցների ներգրավման հնարավորություններին, ծրագրի իրականացման աշխատանքները  համակարգող կառույցի ընտրությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ՀԲ թիմի կողմից ՀՀ կառավարությանը կներկայացվեն  համապատասխան փաստաթղթերը, որից հետո հայկական կողմը կսկսի  ծրագրի  նախապատրաստման գործընթացը:  

ՀԲ թիմն աջակցում է նաեւ Դիլիջան քաղաքի կայուն զարգացման ծրագրին՝  համագործակցելով  Ասիական զարգացման բանկի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ: Հյուրերը տեղեկացրեցին, որ գործընկերների հետ  առաջիկայում Դիլիջան քաղաքում նախատեսում են կազմակերպել խորհրդաժողով, որի ժամանակ կներկայացվեն կատարված աշխատանքների արդյունքներն ու  քաղաքի զարգացման տեսլականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter