HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխությունների առաջարկ ալկոհոլային խմիչքի գովազդի մասին օրենքում`«որոշ գործարար շրջանակների լոբբինգի» արդյունքում

Ազգային ժողովն առաջարկում է 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդը ժամը 22։00-ից մինչև 06։00-ի փոխարեն հեռարձակել 22:30-ից 06:00: Այս մասին «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ խոսեց հարակից զեկուցող Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ նախկինում ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով արգելված էր, սակայն այս տարվա հունվարին Աժ-ն փոփոխություն կատարեց վերը նշված օրենքներում եւ թույլատրեց դրանց գովազդը:

Նա նշեց, որ բացի դրանից` իրենք նախագծով առաջարկ են անում գովազդը թույլատրել նաև տպագիր ձևով, բացառությամբ ամսագրերի կազմի, այն դեպքում, երբ Հայաստանում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ այս առնչությամբ հայտարարեց, որ սա ոչ այլ ինչ է, քան ընդամենը լոբբինգ որոշ գործարար շրջանակներից: «Լոբբինգ է, որին ընդառաջ են գալիս պատգամավորները՝ կատարելով խորհրդարանից դուրս որոշ մարդկանց կամքը»,- հայտարարեց նա։

ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ ամբոջ աշխարհը գնում է խմիչքի ու ծխախոտի գովազդի կրճատման ուղղությամբ, տարվում է ծխախոտի դեմ լայնածավալ պայքար: «ՀՀ-ն այդ ուղղությամբ երկար ժամանակ բավական առաջ է գնացել՝ մերժելով ծխախոտի և խմիչքի գովազդը։ Կառավարությունը դեմ է, բժիշկները դեմ են, բոլորս էլ գիտենք, որ սա վատ է, բայց մի քանի հոգու կամքի արտահայտություն է, համաձայնություն են տվել ու այդ նախագիծը բերել են։ Հազիվ մի քիչ առաջ ենք գնացել, ինչի՞ եք գնում, ինչի՞ եք տուրք տալիս»,- ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ հաշվի առնելով հանձնաժողովի քվեարկությունը` ինքը խոսում է նաև քառյակի անունից: «Դիմում եմ Ձեզ, մի́ քվեարկեք այս օրենքը, ամոթ է»,- դիմելով ՀՀԿ պատգամավորներին` ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, թե առողջապահական, էսթետիկ առումներով օրենքը խնդիր ունի: «Մենք հետքայլ ենք կատարում, ես համաձայն եմ մեր գործընկերների հետ: Հանրային շահը տվյալ դեպքում պետք է գերազանցի այլ, որոշակի, հասկանալի շահերին»,- նշեց Ուրիխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter