HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամոթ է հաղթանակի տարիներն անվանել մութ ու ցուրտ». Արամ Մանուկյան

Էլեկտրանէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից արված մի քանի դիտարկումներին արձագանքելով՝ նշել էր, թե նա լրիվ բարոյական «իրավունք ունի» կշտամբելու իշխող մեծամասնությանը, ապա ավելացրել. «Ինքը մտածում է, որ ամբողջ հայ ժողովուրդը մութ ու ցուրտ տարիները և իրենց քաղաքականությունը վաղուց արդեն մոռացել է, և մեզ կարող է քննադատել»:

Նաղդալյանի հայտարարություններին արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմնբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ասելով. «Ամոթ է հաղթանակի և պատերազմի տարիները զուգորդում եք և մեղադրանք ներկայացնում, որ մութ ու ցուրտ էր: Ամոթ: Քաղաքական գործիչը դրա մասին չպետք է խոսի, այն էլ այն քաղաքական գործիչը, որը եղել է մեծամասնության մեջ: Վերջին հաշվով սա այն դահլիճը չէ, որ այդքանը չհասկանան, որ մութ ու ցուրտ տարիներ եղել է ու դրանով մեղադրեն քաղաքական ուժին, երբ հաղթանակել ենք Ղարաբաղում»,- դիմելով Հերմինե Նաղդալյանին և իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներին՝ ասաց Արամ Մանուկյանը: 

Ապա ՀԱԿ պատգամավորը խոսեց էլեկտրաէներգիայի սականգնի թանկացման մասին: Նա հայտնեց, որ ՀԷՑ-ում աշխատողների թիվը կազմում է 8450, ընդ որում՝ կենտրոնական ապարատում միայն աշխատում են 1050-ը: Արամ Մանուկյանի խոսքով՝ նրանց միջին աշխատավարձը կազմում է 220 000 դրամ, իսկ շահույթը 2013 թվականին կազմել է 13 միլիարդ դրամ:

«Ձեզ տեղյակ պահեմ, պարոն Նազարյան, որ միջին աշխատող տեսուչը, որը փող է բերում ՀԷՑ-ում, ստանում է 90 000, 100 000 դրամ այն դեպքում, երբ այդ ապարատը ստանում է միջինը 230 000 դրամ, իսկ վերևինը՝ մի քանի միլիոն դրամ: Դուք սա թույլ եք տվել, բայց արդյոք կարելի՞ է»,- հարցրեց Արամ Մանուկյանը՝ դիմելով Ռոբերտ Նազարյանին: 

Նա նշեց, թե աշխատավարձի նման տարբերությունը տրամաաբանությունից դուրս է: 

«ՀԷՑ-ի համար մեծածախ միջին սակագինը 16 դրամ է և 12 դրամ մարզային սահմանի համար է: Ամենաբարձր գինը՝ 28-ը, հիմա էլ դրան գումարվում է չգիտեմ ինչքան: Բոլոր տեղեկանքների մեջ կա գնովի էլեկտրաէներգիա: Ասենք Որոտանը գնովի էլեկտրանէներգիա ունի, որի համար 100 մլն դրամ է տալիս, ես խնդրում եմ պարզաբանեք: Եվ պարզաբանեք խնդրում եմ վարկերի մարումը. բոլոր տեղերում կա ու ահավոր մեծ թվեր: Ինչո՞ւ պիտի մասնավոր, կազմավորեցված կամ վաճառված ՀԷԿ-երի ներդրումային ծրագրերը, որոնք ցանկացած առումով ներդրումային ծրագիր են, առաջարկել բարելավվելու որակը: Ինչո՞ւ դրանք պետք է սակագնի մեջ մտնեն»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը: 

Ռոբերտ Նազարյանը նախ անդրադարձավ ՀԷՑ-երում աշխատողների քանակին, միջին աշխատավարձին և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակին՝ նշելով. «1800 է ամրագրված, ոչ թե 8400: Միջին աշխատավարձը 200 000 դրամ է ամրագրված, 220 000-ի մասին խոսք լինել չի կարող: Աշխատողների թվաքանակը 7800 է, իսկ միջին աշխատավարձի մեծությունը 200 000 դրամ է: Ինչ վերաբերում է կենտրոնական ապարատին, ապա ասեմ, որ ինչ թվաքանակ պետք է լինի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա մեր խնդիրը չէ: Սա մենեջմենթի խնդիր է, ես չեմ կարող մտնել իրեն սովորեցնել, թե ինչպես պետք է աշխատացնել, ոչ էլ օրենքով վերապահված գործառույթ ունեմ: Ես ընդամենը ձեր բարձրացրած թվերի հետ կապված փորձեցի ճշգրտում մտցնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter