HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերջին թանկացումը չէ». Միքայել Մելքումյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

«Անկեղծորեն կարելի է զարմանալ, որ բնական մենաշնորհը մոտենում է իրական սնանկացման»,- այսօր խորհրդարանում անցկացվող «էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորն ասաց, որ եթե էլեկտրաէներգիան անգամ 14 դրամով էլ թանկանա, միևնույն է՝ որևէ բան չի փոխվի, քանի որ շարունակելու են գործել ոչ թափանցիկ ներդրումային ծրագրերը: Իսկ արդյունքում, ըստ Մելքումյանի, հայկական ապրանքների մրցունակությունն ընկնելու է. «էլ չեմ խոսում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազման մասին»:

Մ. Մելքումյանն ասաց, թե ինքը հաշվարկել է և ապացուցել, որ պետությունը շահագրգռված է էլեկտրաէներգիայի թանկացման հարցում, որովհետև այդպիսով 14,4 մլն դրամով ԱԱՀ–ի լրացուցիչ մուտք կապահովվի պետբյուջե։ Նա նաև նշեց, թե անթույլատրելի է համարում էներգիա արտադրող ընկերությունների ռիսկերը և ճեղքվածքները բնակչության վրա «բարդելը». «Համոզված եմ, որ սա վերջին թանկացումը չէ»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը: 

Լուս.՝ 1in.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter