HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ համազեկուցողները ՀՅԴ-ից հետաքրքրվել են «ինչ-որ 15 քաղբանտարկյալների» մասին

Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը այսօր հանդիպել են ԱԺ վեց խմբակցությունների հետ, քննարկել ամենատարբեր հարցերը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հատնեց, որ իրենք համազեկուցողների հետ խոսել են այն խնդիրներից, որոնք հետաքրքրում են եվրոպացի հյուրերին: «Մենք իրենց հարցրինք, թե ի՞նչ է հետաքրքրում ու ըստ այդմ ներկայացրինք»:

Ռուստամյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն ներկայացրել է իր դիրքորոշումը Մաքսային միության կոնտեքստում Ղարաբաղի կարգավիճակի հարցի, Սահմանադրական բարեփոխումների, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու և մի շարք այլ հարցերի մասին:

«Մենք բացատրել ենք, որ ԱԺ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, որ ուժերը հստակ բաժանարար գծով բաժանված են. կա ոչ իշխանական ճամբար և իշխանություն: Բնականաբար, ներկայացրինք մեր քայերը, գնահատականները՝ իշխանության հետ կապված: Բացատրեցինք, թե քառյակի 12 կետերն ի՞նչ ճանապարհ են անցել, որքան կարևոր են լինելու դրանք մեր հետագա քայլերի համար: Սահմանադրական բարեփոխումների շուրջ մեր մոտեցումները ներկայացրինք, ասացինք, որ քառյակում ունենք այս հարցով վերջնական որոշում կայացնելու կարիք, ինչպես նաև ասացինք, որ եթե կա առիթ փոխելու համակարգը, իսկ առանց դրա ակնկալիքներ ապագա իշխանոփոխությունից չկան, պետք է փոխվի: Մենք ասացինք, որ Հայաստանին պետք է ազատվել նախագահական, կիսանախագահական այս համակարգից, որովհետև ընտրությունների աղավաղված ընթացքով սա սուպեր նախագահական համակարգ է, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում:

Խոսեցինք Մաքսային միության կոնտեքստում Ղարաբաղի անվտանգության մասին, ասացինք, որ Արցախի անվտանգությամբ է պայմանավորված մեր դիրքորոշումը, նշեցինք, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ Եվրոխորհուրդը Ղարաբաղի հարցով իր բարձրության վրա չի գտնվում: Վերջերս եկավ չոքեց հենց այդ ուխտը Եվրոխորհորդի առաջ, երբ արգելեցին բյուրոյի անդամին մասնակցել բյուրոյի նիստին Բաքվում, որովհետև նա մինչ այդ այցելել էր Ղարաբաղ»,- մանրամասնեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ի դեպ, Ռուստամյանը նշեց, թե ԵԽԽՎ համազեկուցողները իրենց հետ խոսել են «ինչ-որ 15 քաղբանտարկյալների մասին», որոնց մասին իրենք ինֆորմացիա չունեն: «Մենք ասացինք, որ քաղբանտարկյալների հարցում նույն Եվրոխորհուրդը չափորոշիչներ ունի: Անուններ չասացին, թե ում նկատի ունեն, ասացին 15-ն են: Մենք տեղյակ չենք, չգիտեմ՝ ո՞ւմ մասին է խոսքը: Անուն չեն տվել, պարզապես 15 հոգու ասացին, մենք էլ ասացինք, որ չափորոշիչները պետք է հստակ կիրառվեն»,- ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, թե կան եվրոպական չափորոշիչներ, որոնց հիման վրա համազեկուցողները իրենք կարող են որոշել՝ այդ 15-ը քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter