HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն համազեկուցողներին ասել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջ չկա

ԲՀԿ խմբակցության պատգամավորների ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ շեշտադրվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք անդրադարձել են այն հարցերին, որոնք հետաքրքրել են համազեկուցողներին:

«Մենք անդրադարձել ենք այն հարցերին, որոնք իրենց օրակարգում էին, իսկ իրենց հետաքրքրում էր քառյակի գործունեությունը, Սահմանադրական փոփոխությունները, նոր կառավարության աշխատանքը  և նաև օրենսդրության հետ կապված մի քանի խնդիրներ: Հիմնական շեշտադրումները եղել է Սահմանդրական փոփոխությունների հարցը»,- նշեց նա:

Զոհրաբյանը հրաժարվեց ներկայացնել, թե ի՞նչ դիրքորոշում է ԲՀԿ-ն ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ հանդիպումը փակ է եղել ու ձեռք է բերվել մանրամասները չհրապարակելու պայմանավորվածություն: «Ես հարգում եմ պայմանավորվածությունները»,- ասաց նա: Ապա Զոհրաբյանը նշեց, թե իրենք ասել են, որ Սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջ չկա:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ԲՀԿ-ի հետ Մաքսային միության, Լեռնային Ղարաբաղի, Մարտի մեկի հարցերը, ի տարբերություն մյուս խմբակցությունների, չեն քննարկվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter