HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկում են ստեղծել էլեկտրաէներգիայի թանկացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն ուսումնասիրելու հարցով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

ԱԺ արտահերթ նիստում Քոքոբելյանը վարման կարգով հայտարարեց, թե գաղտնիք չէ, որ հանրության մեջ դժգոհություն կա հոսանքի գնի բարձրացման հետ կապված, ու խորհդարանական լսումներն այս թեմայով, որոնք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից երեկ կազմակերպվել էին, ցույց տվեցին, որ հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են կատարվել ներդրումներ: Ուստի պատգամավորը առաջարկեց էներգետիկ համակարգի ուսումնասիրման համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter