HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանովը շնորհավորում է ընդդիմությանը «փառապանծ հաղթանակի» կապակցությամբ

ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ խորհրդարանում այսօր տեղի ունեցավ պատմական պահ, երբ իշխող Հանրապետական մեծամասնությունը չկարողացավ քվորում ապահովել, անցկացնել կառավարության նախագծերը ու որակում են ՀՀԿ-ի ձախողումը որպես հաղթանակ իշխանության նկատմամբ: ՀՀԿ-ն պարտությունը չի ընդունում ու հորդորում է մի քվեարկությունը չդարձնել չափման առարկա: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայն են ընդդիմության գնահատականի հետ, պատասխանեց. «Եթե ընդդիմության մեր գործընկերները պատմական հաղթանակ են համարում մի քվեարկությունը չքվեարկելը, ուրեմն ես իրենց շնորհավորում եմ փառապանծ հաղթանակ կապակցությամբ»:

Մեր հարցին, թե արդյոք մեկ քվեարկությունը տապալելը չի վկայում այն մասին, որ խմբակցությունը խնդիրներ ունի, Է. Շարմազանովը չհամաձայնեց` նշելով. «Եթե ընդդիմության տրամաբանությամբ նայենք, ուրեմն իշխանությունը ամեն քառօրյա նիստում տասնյակ փառապանծ հաղթանակներ է տոնում իրենց նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ասօր ԱԺ արտահերթում տեսնելով, որ քվորում ապահովելու համար ՀՀԿ–ն անհրաժեշտ 66 ձայնը չունի, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը չեն մասնակցել քվեարկություններին, ուստի մի շարք հարցեր ՀՀԿ–ն չկարողացավ անցկացնել՝ ունենալով ընդամենը 63-64 ձայն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter