HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեդիա գերազանցություն» մրցանակ՝ «Հետքին»

«Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ի շրջանակներում «Հետքն» այսօր արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակի (հետաքննական լրագրության եւ մարդու իրավունքների լուսաբանման մեջ ականավոր լրատվական պրոֆեսիոնալիզմի համար): Մրցանակը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին հանձնեց ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը: «Տարբեր առիթներով ԵՄ-ն վերահաստատել է, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող լրատվամիջոցները, որոնք նպաստում են տեղեկատվության ու մտքերի ազատ հոսքին ու ապահովում են թափանցիկություն և հաշվետվողականություն, հանդիսանում են ժողովրդավարական հասարակության անկյունաքարը: «Հետքը» հետաքննող լրագրողական գործունեության ակնառու օրինակ է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր ոլորտներին վերաբերող լրագրողական հետաքննություններում: Իրենց գործունեության ընթացքում «Հետքի» լրագրողները ապացուցել են իրենց արհեստավարժությունն ու նվիրումը լրագրողական հիմնարար սկզբունքներին», - ասաց պրնն Լորենցը:

Ընդունելով մրցանակը՝ Էդիկ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց «Հետքի» աշխատանքը գնահատելու համար եւ ասաց, որ ամենակարեւոր ձեռքբերումը թերթի պրոֆեսիոնալ թիմն է:

Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը, «Քաունթերփարթ Ինթերնեշնլը», Եմ պատվիրակությունը, ԵԱՀԿ-ն, Բրիտանական դեսպանատունը, ՄԱԿ-ը եւ ԱՄՆ դեսպանատունը համատեղ:

Բացի մամուլից, ընտրվել էր եւս վեց անվանակարգ: «Ազատության պաշտպան» մրցանակը շնորհվեց իրավապաշտպաններ Արա Ղազարյանին եւ Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:

«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվեց «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:

«Խիզախ կին» մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոնին»՝ կանանց իրավունքների ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված համարձակ պաշտպանության համար:

Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը շնորհվեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:

Քարահունջ համայնքի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:

Վերջին՝ «Համայնքային ծառայություն» մրցանակին արժանացավ Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:

Մեկնաբանություններ (6)

Մարիամ
Հարգելի պարոն Բաղդասարյան Սրտանց շնորհավորում եմ մրցանակ ստանալու առիթով, ցանկանում էլ ավելի եռանդ ու կարողություն Ձեր բարդ ու հետաքրքիր աշխատանքում: Այդ մրցանակը այն թանձրացական արտահայտությունն է բոլոր Ձեզ վստահողների բարեմաղթանքների և ցանկությունների,որոնք միշտ ողղում են Ձեզ: Միշտ առաջնորդվում եք մեծ փիլիսոփայի խոսքերով` :. Դա էլ Ձեր հաջողության բանալին է:
mahmouzian
bravo armenia needs more people like you .thank you
Goga
Շնորհավորում եմ, շատ ուրախ եմ ձեր հաջողության համար:
Գագիկ Բունիաթյան
Սիրտս իսկապես ուրախությամբ լցվեց ու աշխատանքի գնալուց առաջ որոշեցի մի քառյակ նվիրել ՁԵԶ, մեր ազգի իսկական պարծանքներին ու վստահեցնում եմ ձեզ, որ եթե ես լինեյի մրցանակ տվողը ապա բոլորիդ հատ հատ ոսկե մեդալներով կպարգևատրեյի ու Հայաստանի Պատվավոր Քաղաքացու կոչումներ կտայի մի շաբաթովել Հավայան կղզիներում հանգստանալու ուղեգրեր, բայց քանի որ այդ ամենը իմ ձեռքերում չի ուղակի որոշեցի նվիրել այս քառյակը որը ակրոստիկոսով ստացվում է ՀԵՏՔ Հարգանքներով և ամենալավագույն բարեմաղթանքներով Գագո Հայոց ազգի զավակներն եք ԴՈՒՔ իսկական, Երկրի մեր ողջ հույսն ու լույսն եք ԴՈՒՔ իրական, Տեր եք կանգնում լրագրությանը Հայկական, Քանի դեռ կաք, ուժ ու եռանդ ՁԵԶ մարտական…
Գագիկ Բունիաթյան
Հարգելի Էդիկ Բաղդասարյան և ՀԵՏՔ-ի բոլոր աշխատակիցներ:Մեծ ուրախությամբ կարդացի ձեր այս մեծ հաջողության մասին և ուզում եմ սրտանց շնորհավորել ՁԵԶ բոլորիդ այս կապակցությամբ: Անչափ երջանիկ եմ որ ԴՈՒՔ կաք ու անսահման ուրախ որ դեռ արդարությունը չի մահացել: Ես կասկած անգամ չունեմ և չեմ էլ ունեցել ձեր յուրաքանչյուր հոդվածի գետ մեկ տառի ճշմարտության մեջ ու հավատացել որ կարդացածս նյութը 100% համապատասխանում է մերօրյա ճշմարտությանը: Անձամբ ճանաչելով Էդիկին թեկուզ ոչ շատ մոտիկից բայց կարող եյի արդեն լավ պատկերացնել նաև Նրա բոլոր Կոլեգաներին: Գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս ամեն առավոտ պարտադիր կերպով ընդերցում եմ օրվա նորություններն ու երկրիս անօրինությունները և առաջին կայքը որ պարտադիր այցելում եմ դա ՀԵՏՔ-ն է: Ի սրտե ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ, և մաղթում բոլորիդ բազում հաղթանակներ և ձեռքբերումներ ձեր այդքան բարդ աշխատանքում:Արիություն և մի քիչ ել զգուշություն բոլորիդ հարազատներ ջան:
Վեհարի
Շատ ուրախ եմ ,,Հետքի,, բոլոր հաջողությունների համար, իսկ Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի կամ թեկուզ ԱՄՆ-ի իրական նպատակները նույնն են, ինչ այս աշխարհի հզորագույն բանկիրներինն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter