HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում հաստատվեցին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ այսօր Ստրասբուրգում մեկնարկած ամառային նստաշրջանի լիագումար նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները: 

ԵԽԽՎ-ի որևէ պատգամավոր այդ հարցը չվիճարկեց, թեև թվով 58 պատգամավոր ստորագրել էր ադրբեջանական բանաձի տակ, որով, ինչպես հայտնել ենք, պահանջում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նկատմամբ սահմանել սանկցիաներ, զրկել նրանց քվեարկության իրավունքից, հեռացնել ՀՀ պատվիրակներին ԵԽԽՎ կառավարող մարմինների աշխատանքից։

Ադրբեջանը պահանջը հիմնավորել էր այսպես. «Հայկական զինված ագրեսիայի հետևանքով ադրբեջանական տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և հարևան 7 շրջանները, օկուպացվել են և 1 մլն ադրբեջանցիներ տեղահանվել են։ Զինված օկուպացիան Ադրբեջանին հասցրել է նյութական և բարոյական մեծ վնասներ»։

Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ եթե նիստի ժամանակ բարձրացվում է ազգային պատվիրակություններից որևէ մեկի լեգիտիմության հարցը և ԵԽԽՎ պատգամավորներից առնվազն տասը ի աջակցություն ոտքի է կանգնում, հարցի քննարկումն ուղարկվում է համապատասխան հանձնաժողով՝ քննարկման: Սակայն պատգամավորներից և ոչ մեկը ոտքի չկանգնեց, երբ օրակարգը ներկայացնելիս ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հայտարարեց, որ կա նման առաջարկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter