HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստներից մեկի նկատմամբ ուզում են քրեական գործ հարուցել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ դուրս եկավ ոստիկանության Կենտրոնի բաժնից, հայտնեց, որ իրենք ոստիկանության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն:

«Մենք ոստիկանությունում պայմանավորվեցինք, որ տրամադրելու ենք կատարվածի ողջ նյութերը, փաստերը ու մեր տրամադրած նյութերի հիման վրա ոստիկանությունում կանցկացվի ներքին ծառայողական քննություն: Մենք նաև զգոնության կոչ արեցինք, որպեսզի իրենց գործողություններով ավելորդ լարվածություն չստեղծվի»,- ասաց Է. Վարդանյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով էլ՝ ոստիկանությունը տրամադրված է ակտիվիստ Նարեկ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցել: Նարեկին բոլորի հետ միասին այսօր բերման էին ենթարկել: «Ես դիմեցի ոստիկանապետին, որ ուշադիր նայեն, որովհետև մենք կարծում ենք, որ հիմք չկա քրեական գործ հարուցելու համար: Մենք ասացինք, որ նայեն, որ ավելորդ սրացում չլինի, որ նոր քաղբանտարկյալ չլինի»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք չեն տիրապետում ինֆորմացիային, թե ո՞ր հիմքով են մտադրված քրեական գործ հարուցել ակտիվիստի նկատմամբ:

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իրենք խնդրել են՝ որևէ քրեական գործ չհարուցել: «Մենք ասացինք, որ դա կլարի առանց այն էլ լարված իրավիճակը: Այս պահին եվրոպայում նայվում է Հայաստանի ժողովրդավարացման խնդիրները ու ոստիկանությունը, քթի ծակ չունենալով, անխոհեմ քայլեր է անում: 

«Բնականաբար, իրավական խնդիրներն առաջնահերթ են, բայց կա քաղաքական խնդիր՝ Հայաստանը գնում է ժողովրդավարացման ճանապարհո՞վ, թե՞ նոր քաղբանտարկյալ ունենալու: Ու պատճառն էլ էլէտրաէներգիայի դեմ պայքարն է, որ մարդիկ չեն ուզում, որ թանկանա, բա լավ են անում, որ չեն ուզում: Քիչ են անում, պետք է բոլորը դուրս գան փողոց, բոլորը պետք է պայքարեն: Այն, որ երեխեքը ակցիա են անում, լավ են անում...»,- շեշտեց Արամ Մանուկյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter