HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը

Քիչ առաջ «Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը, որին ներկա է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսնանը, ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և այլք:

Նախ բացման խոսքով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընթերցեց մի երիտասարդի նամակ՝ ուղղված իրենց, ողջունեց ներկաներին, ապա խոսքը տվեց փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին` «Ժառանգության» հաշվետվությունը ներկայացնելու համար:

Նա ասաց, որ «Ժառանգության» գոյության ընթացում չի եղել մի դեպք, երբ կուսակցությունը չաջակցի ժողովրդի շահին, ընդդիմադիր գործընկերներին: «Դա հաճախ եղել է մեր ես-ի հաշվին, ինչից հետո, թեև խորհրդարանական ընտրությունների արդյունքում կար հիասթափություն, վերականգնելով նախկին կարողությունները, կուսակցականների մեծ մասը սկսեց ամեն դեպքում նախապատրաստվել նախագահական ընտրություններին, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը մաասնակցելու էր: Խորհրդարանական կեղծված ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը տարանջատված թևաթափ էին, մենք փորձեցինք միասնակացնել նրանց, բայց իրավիճակը տագնապահարույց էր, քան կարելի էր սպասել: Ընդդիմադիր ուժերի լավագույն վիճակը նրանց չեզքոությունն էր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց արժանանալ մարդկանց սիրուն»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ թեև ընտրատեղամասերում ներկա էին ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ նշանակված անձինք, ընտրությունները կեղծվեցին, առանձին անդամների ազնիվ գործողություններից հետո էլ իշխանությանն ամեն դեպքում հաջողվեց օգտագործել կեղծիքների ողջ զինանոցը: «Իշխանությանն այլ բան չմնաց անելու, քան զբաղվել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների գողությամբ»,- ասաց փոխնախաահը` նշելով, որ չնայած դրանց խոշոր կենտրոններում հաղթանակը ապահովվեց: Նա նշեց, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը չգնացին անձնական, նեղ կուսակցական շահերի բավարարաման սկզբունքով, թեև կային նման առաջարկներ:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` իրենք փորձեցին կանխել այն մարտահրավերները, որոնք բերելու են ոչ լեգիտիմ իրավիճակի: Ինչ վերաբերում է հետընտարական շրջանին, ապա Մարտիրոսյանը նշեց, թե հասարակությունը պատրաստ չէր միասնական փոքր-ինչ երակարատև պայքարի: Նա անդրադարձավ նաև ոչ իշխանական ուժերի քառյակի գործունեությանը` նշելով, որ իրենք դրական են վերաբերում քառյակի համագործակցությանը:

Նա հույս հայտնեց, որ այն, սակայն, դուրս կգա խորհրդարանի շրջանակից` վերածվելով կուսակցությունների միջև համագործակցության ու կկարողանա երկրում իրավիճակ փոխել: Ապա Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց խմբակցության աշխատանքների հաշվետվությունը: Նա ասաց, որ խմբակցությունն այս ընթացքում ներկայացրել է 12 օրենսդրական նախագիծ, որոնք, ցավոք, ըստ նրա, հասկանալի պատճառներով մերժվել են իշխող մեծամասնության կողմից:

Ռուբեն Հակոբյանի խոսքով` խմբակցությունն իր քաղաքական գործունեությունը իրականացրեց չորս քաղաքական ուժերի համագործակցության ձևաչափով: «Եղել էին լարումներ, որ չորս ուժերը միասնական էին, բայց դրան միայն տարերային էին: Մենք հավաքվեիցնք չորս խմբակցությամբ, որոշեցինք, որ այն հարցերի շուրջ, որտեղ միասնական ենք, պետք է միասնական գործենք: Սկզբից դանդաղ էր գնում, վախվորած, ապա քառյակը դարձավ լուրջ քաղաքական միավոր և հիմա քառյակն է, որ խորհրդարանում քաղաքական օրակարգ թելադրող է: Չորսի համախմբումը ոչ միանշանակ ընդունվեց կուսակցության կողմից, բայց նկատի ունենալով օրակարգը, որը ձևակերպել ենք մենք, դրա համար պետք է հասկանալի լինի, որ պետք է համարժեք մեխանիզմներ գտնենք: Դրա համար հասկանալի է, որոշ կոմպրոմիսներ էին պետք, զիջումներ պետք լինեին, ու ոչ մեկ չի կարող թելադրել իր քաղաքական օրակագրգը: Վստահ եմ, որ քառյակը կդառնա միջկուսակցական ձևաչափով համագործակցություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter