HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների»

«Ինձ մեղադրեցին նրա համար, որ ես Սերժ Սարգսյանի մասին լավ եմ խոսել, բայց հանուն Հայաստանի ու իր փրկության, մենք պետք ունեինք ՀՀ՝ առանց պարոն Սարգսյանի նախագահության»,- այս մասին «Ժառանգության» 10-րդ համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ թեև քաղաքական ուժերը խոսում են միասնությունից, բայց համագումարներ են անում առանձին, հանրահավաքներ են հրավիրում առանձին:  

«Միասնությունից հետո ամեն մեկն իր առանձին համագումարն է անում է, մեկը միտինգ է անում, մեկը տարբեր պատվիրակություններ է ընդունում… Մենք կարող է փող չունենք, կարող է մի մինուճար գրասենյակով հաղթում ենք… »,- նշեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատողություն արեց քաղաքական ուժերին. «Ոչ թե սպառնալիք, այլ ուզում եմ նկատողություն անել. եթե այնպես ստացվի, որ մենք չկարողանանք միանալ, որ մենք հուսախաբ անենք մեր ժողովրդին, որը հիմա սպասում է միասնական բռունցքի, էլի մենք պետք է հաղթենք, մենք հաղթելու ենք մեկ առ մեկ մեր մրցակիցներին: Դա այս ելույթի նպատակը չէ, սա հակառակը հասկացեք, որ սա կոչ է, որ ամեն մեկը սթափվի: Ոչ մեկն առանձին վերցրած, ոչ չորս կամ հինգ կուսակցություններն առանձին խորհրդարանում չեն կարող առանձին անել, հնարավոր չէ: Դրա համար եկեք դուրս գանք մեծամտությունից, Հիսուս լինելու բարդույթից: Եթե բոլորը կամ կեսը միասին կանգնեն ու պահանջեն ոչ թե տասներկու կետ, այլ հարյուր քսան կետ, այդ թվում` ամբողջական իշխանափոխություն, ժողովուրդը կլինի հրապարակում, ու ժողովուրդը հիմա սպասում է դրան: Եվ մենք առաջարկեցինք: Մենք պետք է կանգնենք միասին, կամ այսպես երկար պետք է շարունակվի…»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ քննադատեց նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը: Նա ասաց, որ իրենք կողմ են Հայաստանի եվրաինտեգրմանը, ապա նկատեց. «Գնում են ՌԴ, ասում են` այո, գնում են Եվրոպա, Բրյուսել, ասում են` այո: Հիմա ես հայտարարում եմ` եթե Հայաստանը ստորագրեց որևէ մի բան որևէ օտար երկրի հետ, որը սահմանափակում է մեր երկրի անկախությունը, ազատությունը, հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների: Պարոն Սարգսյանն իր իշխանությամբ հանդերձ պետք է հրաժարական տա: Իսկ եթե այսպես շարունակվեց, մեղավոր է ոչ միայն նա, այլև` մենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց, որ եթե քաղաքական ուժերն առանձին պայքարեն, ապա ոչնչի չեն հասնի: «Ոչ մեկը թող չմտածի, որ ինքը կարող է ստվածատուր ծրագրերով առանձին բան անել, ոչ, մենք պետք է ի մի գանք: Մեզնից բացի ոչ մեկը չի անելու…»: 

Մեկնաբանություններ (2)

Ara Sutlian
Armenians excel when it comes to individual achievements.But when it comes to a united front, ll our enemies can count on our disunity, which sooner or later will benefit them and we are left with yet another disastrous lesson that we consistently repeat every time. Each Armenian in a leadership position, in his or her CV, sh
Michael Sinan
Ara, you are right. What we need is One brave person, someone in the Tigranes the II caliber, who will eliminate these crooked oligarchs (almost all of our government officials and ministers serve themselves, instead of serving the people), throw them to jail, distribute their ill gotten wealth to the poor, arm the country with the latest modern weaponry, instead of the junk that Russia dumps on Armenia, stand tall and proud, and just like Israel, keep an eagles eye for any enemy intruder into our country. Sadly this will Not happen. Corruption is rampant, theft of government funds, arbitrary and extrajudicial killings and beatings will never cease to take a break in our motherland.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter