HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարձյալ բախումներ Սարյան փողոցում. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները փակել են փողոցը

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դաձյալ քննարկվում է Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

Թանկացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիները, որոնք հավաքվել են Հանձնաժողվի շենքի մոտ, նույնպես ցանկանում էին մասնակցել նիստին եւ թանկացման հիմնավորման դեմ իրենց հակափաստարկները ներկայացնել, սակայն ոստիկանության ներկայացուցիչները թույլ չտվեցին:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ հայտարարեց, թե 10 քաղաքացի կարող է ներս մտնել եւ մասնակցել նիստին, ապա արգելեց` դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ: Ի պատասխան` քաղաքացիները նստեցին գետնին եւ փակեցին Սարյան փողոցը: Ոստիկանությունը փորձում է հանել քաղաքացիներին փողոցից:

Բողոքի ցույցի դուրս եկածներին այսօր միացել են քաղաքական չորս ուժերի ներկայացուցիչներ` ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը եւ Վլադիմիր Կարապետյանը, ԲՀԿ-ից` Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը եւ ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter