HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը վաղը մամուլի ասուլիս կհրավիրի էլեկտրաէներգիայի թանկացման առիթով

ԱԺ չորս խմբակցություններ` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն», քիչ առաջ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել` քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր ընդունած որոշման արդյունքում նոր գինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Քառյակը որոշել է վաղը 12.00-ին հանդես գալ մամուլի ասուլիսով և պատասխանել հետագա անելիքների շուրջ կապված հարցերին:

Հիշեցնենք, որ քառյակի ուժերի ներկայացուցիչների մի մասը մասնակցել է ՀԾԿՀ այսօրվա նիստին, մյուս մասն քաղաքացիների հետ մասնակցել է շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիային: 

Այսօրվա աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են` ՀԱԿ խմբակցությունից` Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից` Միքայել Մելքումյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը և ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter