HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին. «Որտեղ 38 դրամը, այնտեղ 42 դրամը»

Կառավարությունը երեկվա նիստում որոշել է էլեկտրաէնէրգիայի թանկացման հետևանքները մեղմելու համար օգոստոսից 1000 դրամով բարձրացնել Հայաստանում բնակվող 105 հազար անապահով ընտանիքի սոցիալական նպաստի չափը:

«Հետք»-ը Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց` որքանո՞վ է արդյունավետ կառավարության քայլը: «Ինչքան փող կա, էնքան են օգնում, բյուջեում ինչքան կա, դա է… Այդ հազար դրամը կմեղմի, դա 40 կիլովատ է, լրացուցիչ օգնություն է»,- պատասխանեց պատգամավորը: 

Ռաֆիկ Պետրոսյանին հարցրինք` արդյոք իշխանություններն անհանգստացա՞ծ են, որ էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է սոցիալական ընդվզման նոր ալիք հասունացնել:

Ի պատասխան` ՀՀԿ անդամն ասաց. «Կարիքավորներին, նպաստ ստացողներին կառավարությունն ինչ-որ կերպ հատուցելու է, և այդ 3,3-4 դրամն այն հարցը չէ, որի հետևանքով սոցիալական բողոք հասունանա»:

Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է օգոստոսի 1-ից 4 դրամով բարձրացնել էլէկտրաէներգիայի գինը, մեծ ազդեցություն քաղաքացիների ընտանեկան բյուջեի վրա ունենալ չի կարող:

«Թեթև կազդի… որտեղ 38 դրամը, այնտեղ 42 դրամը»,- նշեց նա` ավելացնելով, որ քաղաքացիները կօգտվեն անգամ այս թանկացումից, որովհետև էլեկտրացանցերն ավելի պատշաճ կսպասարկեն նրանց: «Այդ գումարները հավաքելուց հետո էլեկտրացանցերն իրենց պակասորդները կլրացնեն ու կարգին կսպասարկեն, կբարելավվի, թե չէ հիմա անջատում են լույսերը, ցանցերը նորմալ չեն աշխատում»,- ասաց ՀՀԿ-ականը:


Մեկնաբանություններ (1)

Մարատ
Ինչ որ տեղ հարցը այդ 4 դրամն էլ չի, հարցը իշխանությունների գերիշխանությունն է : Չկա այնպիսի կառավարման ձև և կամ կառավարություն , որ հավերժ հարատևի: Խորհրդային միության նման պետությունը քանդվեց,Սադամ Հուսեյնին կախեցին, Սահակաշվիլին ասում են գիժ է և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter