HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահի խոսնակ. «Վերադարձ անցյալին չկա»

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է` վերադարձ անցյալին չկա. կլինի դա կարգավիճակի կամ  տարածքների առումով»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը, թե ԼՂՀ հարցի կարգավորումը կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը:

«Անհնար է նման բան: Վերադարձ 1988 կամ նույնիսկ 1998թթ. սահմաններին անհնար է»,- նշեց Դ. Բաբայանը:

Քանի որ Հեֆերնը իր հայտարարության մեջ ասել էր, թե ինքն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուոլրիքն են այդպես մտածում, հետաքրքրվեցինք, թե արդյոք չի՞ նշանակում, որ Մինսկի խումբը հակված է տարածքները Ադրբեջանին տալու տարբերակին: Ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց.

«Ոչ, դա Հեֆֆերնի կարծիքն է, հավանաբար նաև իր պետության կարծիքն է ու չի նշանակում, որ այն անփոփոխ է, որովհետև բազմաթիվ հարցերի շուրջ Վաշինգտոնն իր կարծիքը տարիների ընթացքում փոխել է, վերանայել է իր քաղաքականությունը: Ուստի նման հայտարարությունները պետք է հանգիստ ընդունել. մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Սա ժամանակավոր դիրքորոշում է, վերջնական չէ, իրենք միայն կարող են կարծիք հայտնել, ոչ թե պարտադրել որևէ լուծում և այս մասին ասում են Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները, ուստի խուճապի կան անհանգստության կարիք չկա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter