HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաղապահների տեղակայումը հնարավոր է լուծման շուրջ վերջնական համաձայնությունից հետո»

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը մտահոգիչ է համարում ամերիկացի գործիչների հայտարարությունները, որ ԼՂ կարգավորման համար պետք է Ադրբեջանին տրվեն յոթ շրջանները:

«Դա այն իրականությունն է, որը նրանք տեսնում են, բայց լավ է, որ խոսում են դրա մասին, ոչ թե լռում են, կուլիսային գործունեություն են վարում: Մեր հասարակությունը կարիք ունի ձևավորելու ԼՂ կարգավորման ազգային շահից բխող հստակ տեսլականը»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավոր է արդյոք նման հայտարարևություններից հետո ԼՂՀ-ում տեղակայվեն ռուսական խաղաղապահներ, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Խաղապահների տեղակայումը հնարավոր է լուծման շուրջ վերջնական համաձայնությունից հետո միայն, իսկ հիմա փոխընդունելի լուծում գտնված չէ, տեսանելի էլ չէ: Հնարավոր չեմ համարում տեղակայումն այդ տարածքում: ԼՂՀ շուրջ, այո, նկատում ենք մեծացող լարվածություն, բանակցային գործընթացը պետք է ակտիվորեն քննարկվի, որ կարողանան ձևավորել հասարակության համար ընդունելի մի բանաձև: Մենք տեսնում ենք Ադրբեջանի ապակառուցողական դրսևորումը: Ադրբեջանը բավական դիվերսիֆիկացված ձևով է սպառազինություններ ձեռք բերում` մի մասը Եվրասիական միության անդամ երկներից, մյուսը` թուրքալեզու պետություններից, մի հատված՝ Իսրայելից, ամերիկյան մայրցամաքից երկրներից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter