HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համայնքային արվեստ» փառատոն` Քարահունջում

Շուշան Օհանյան

CAUCULT (Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց) միջազգային, միջմշակութային ծրագրի շրջանակներում հուլիսի 14-ին «Համայնքային արվեստ» անվամբ միջոցառում էր կազմակերպվել Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում: Ծրագրի նպատակն է բացահայտել Կովկասում մշակութային բազմազանությունը՝ որպես տարածաշրջանում առաջընթացի և բարգավաճ զարգացման կարևոր նախապայման:

«Ծրագիրը զուգահեռաբար իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, համակարգվում է մեր ավստրիացի և լիտվացի գործընկերների կողմից: Մեր աշխատանքի սկզբունքը հետևյալն է` արվեստը հանել «միայն պրոֆեսիոնալների համար» ձևաչափից և համայնքի յուրաքանաչյուր անդամի տալ հնարավորություն` արտահայտելու իր կարծիքը»,- ասաց CAUCULT ծրագրի հայաստանյան համակարգող Աննա Եղոյանը:

[gallery id=150]

Համայնքային արվեստը մշակութային միջոցառումների նոր ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս համայնքի անդամներին ցույց տալ համայնքային խնդիրների բարձրաձայնման այլըտրանքային տարբերակներ, որոնք հիմնված են երկխոսության խթանման, խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա:

Մասնակից երկրներից ընտրվում է չորս աշխարհագրական կետ (քաղաք, գյուղ). Հայաստանում` Շիրակի մարզից` Գյումրին, Լոռու մարզից` Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը, Սյունիքից` Գորիսն ու Քարահունջը:

«Միջոցառմանը մասնակցում է համայնքի հինգ թաղամաս, յուրաքանչյուրը փորձում է դրսևորել իր խոհարարական հմտությունները` ներկայացնելով հայկական ավանդական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպել ենք` կիրառելով մասնակցային և ներառական մեթողը, որը համայնքային արվեստի հիմնական առանձնահատկություններից է: Նման միջոցառումները նպատակ ունեն խթանել համայնքի բնակիչների միջև շփումը, ցույց տալ, որ հնարավոր է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»,- նշում է Քարահունջում CAUCULT ծրագրի համակարգող Արմեն Մկրտչյանը:

CAUCULT ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան Գործընկերության մշակութային ծրագրի և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter