HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մինասյան. «Պետք է Ռուսաստանի ուշադրությունը հրավիրենք այն փաստի վրա, որ Ադրբեջանի զենքի գնումները արդյունք են ռազմատենչ կեցվածքի»

Անցյալ շաբաթ Լատինական Ամերիկա կատարած պետական այցի շրջանակներում արգենտինական «La Nation» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե հայ ժողովրդին մտահոգում է ՌԴ կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: Նախագահի այս հայտարարությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը համարում է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների արդյունք:

«Դա ավելի շուտ կապված է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, կեցվածքի հետ, ինչի արդյունք է նաև զենքերի գնումը Ռուսաստանից: ՌԴ պաշտոնատար առանձին անձինք հայտարարում են, թե զենքի վաճառքը բիզնես է, բայց այդ բիզնեսը վերածվել է Հայաստանի համար սպառնալիքի, և չխոսել դրա մասին, չբարձրաձայնել, որ կա նման սպառնալիք, չհրավիրել համապատասխան ուշադրություն ու չձեռնարկել քայլեր` սխալ կլիներ»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք Ս. Սարգսյանի արձագանքն ուշացած չէ՞, երբ զենքի վաճառք տարիներ շարունակ տեղի է ունենում, Ա. Մինասյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ չի տիրապետում «Հայաստանի ղեկավարության կողմից տարվող ողջ գործիքակազմին»: «Բայց այն, որ պետք է աշխատել թեկուզ ուշ, բայց ոչ ուշացած ռեժիմով, միանշանակ է: Մենք հնարավորինս պետք է միջազգային հանրության, Ռուսաստանի ուշադրությունը հրավիրենք այդ փաստի վրա, որ, այո, Ադրբեջանի զենքի գնումները արդյունք են ռազմատենչ  կեցվածքի: Հետևաբար, ամեն ինչ պետք է անել` ագրեսիայի դեմն առնելու»,- նշեց նա:

Պատգամավորին հացրինք` ագրեսիայի դեմն առնելու համար բավարա՞ր է միայն արձանագրել այդ փաստը, որևէ դատապարտող հայտարարություն ռուսական իշխանությունների հասցեին չպե՞տք է հնչեցնել: «Բարձրաձայնել ռազմավարական գործընկեր համարվող երկրին «դատապարտում եմ» արտահայտությամբ, այս դեպքում ճիշտ չէ: Հարկավոր է արդյունավետ այլ գործիքներ օգտագործել ավելի մեծ արդյունքների հասնելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter