HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանացի պատգամավորները հետաքրքրված են հայ գործընկերների գաղափարով` Հայաստանը կամուրջ դարձնել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև

ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը նախորդ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պատասխանել է եվրոպացի պատգամավորների այն հարցերին, թե ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Բարեկամական խմբի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` նրանք հետաքրքրված են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու ՀՀ որոշման պատճառներով:

«Հարցրեցին, թե ինչո՞ւ Հայաստանը նահանջեց ԵՄ Ասոցացման համաձայնագրից: Բնականաբար, որոշակի տեղեկություններ ունեին, հասկանում էին, որ Հայաստանն ուներ բավական պատճառներ ընտրություն կատարելու հօգուտ Ռուսաստանի, բայց որոշակի բացատրությունների կարիք կար: Մեր պատվիրակությունը բացատրեց, որ երբ ընտրության առաջ ես կանգնած զարգացման ու պահպանման միջև, ընտրում ես պահպանության, անվտանգության համակարգը, ապա նոր միայն զարգացումը: Երբ չկա անվտանգություն, ժողովրդի անխափան գոյատևումը, երկրում զարգացում տեղի ունենալ չի կարող»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

ՀԱԿ պատգամավորը շեշտեց` իր համար կարևոր էր այն, որ իրենք Լոնդոնում ներկայացրել են, թե ինչ հետաքրքրություններ կարող է ներկայացնել Հայաստանը  ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: «Մենք ներկայացրինք, որ ՀՀ-ն կարող է կամուրջ հանդիսանալ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության  միջև: Սա նորմալ ընդունվեց, ինչ-որ տեղ նաև ըմբռնում կար և այն, որ մենք կարող ենք միջնորդ, կամուրջ հանդիսանալ երկու միությունների միջև, Մեծ Բրիտանիայում բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք ԵՏՄ-ն ցանկություն ունի՞ Հայաստանին տալ ԵՄ-ի հետ կապող օղակի դերը, երբ առայժմ չի էլ հաստատել ԵՏՄ-ին անդամակցելու ՀՀ որոշումը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Դե, իմ ասածն ունի ավելի հեռահար նպատակներ: Ամեն դեպքում, աշխարհագրորեն այդպես է ստացվում: Եթե մենք անդամակցենք ԵՏՄ-ին, ու այդ միությունն էլ ընդհանրապես կայանա, կարծում եմ, որ մենք հետաքրքիր կլինենք Արևմուտքի համար հենց այդ առումով»:

Ըստ նրա` ԵՏՄ անդամ երկները, վերջիվերջո, կգան համաձայնության, և Հայաստանը ԵՏՄ-ԵՄ կառույցները կկապի միմյանց:  «Ինչու՞ ոչ, Հայաստանը կարող է օգտագործվել որպես կամուրջ, ես սա չեմ բացառում… Ամեն դեպքում, այս գաղափարը նրանց համար հետաքրքիր էր, հեռանկարային, ես սա զգացի»,- հավելեց նա: 

Մեկնաբանություններ (2)

Ռուզան
Գաանե-Սիրեցի քեզ` չնայած անունիդ յ-ն մոռացել ես
Գաանե
Հայաստանն, իհարկե, կարող է օգտագործվել որպես կամուրջ: Կարող է նաեւ որպես լաստանավ օգտագործվել: Քանի դեռ ձեր նման խամաճիկների կուսակցությունները եւ կոկորդիլոսների իշխանությունը հանդուրժում ենք, կարող է որպես փչովի նավակ էլ օգտագործվել: Կամրջային Հայաստանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter