Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացնելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում` հաշվի առնելով, որ ամռան այս շրջանում աճել է ավտոմեքենաների հոսքը դեպի Սևանա լիճ:
«Հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթևեկության շեշտակի աճ»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել