HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մեդալներ. հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են

Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:

«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը (Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), Արսեն Վասիլյանը (ՀՊՃՀ վարժարան), բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և Հրանտ Թոփչյանը (Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):  

«Ինֆորմատիկա» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը:

«Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը («Քվանտ» վարժարան) և Մուշեղ Շահինյանը (Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը (Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Սպարիկ Հայրապետյանը (Երևանի «Այբ» ավագ դպրոց): Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ: Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter