HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը։ 

ՀՀ արտգործնախարարը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչն արտահայտվում է դինամիկ և արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ այցելություններով, այդ թվում` միջխորհրդարանական հարթությունում։ Անդրադարձ կատարվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Գերմանիայի պատգամավորների միջև փոխգործակցությանը։ 

Երկուստեք նշվեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։ 

Քննարկվեցին առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կարևորվեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ 

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը: Հայաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ համատեղ, գործադրելու է անհրաժեշտ քայլերը` սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter