HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնության մեքենա՝ սահմանամերձ Մովսես համայնքին

Սահմանամերձ Մովսես գյուղում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ հանձնեց:

Այնուհետև եղավ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:

Գյուղին հատկացված շտապօգնության ավտոմքենան կհամալրվի նաև պլանշետով, ինչը հնարավորություն կտա անգամ հեռավոր մարզում անմասն չմնալ Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման գործընթացից:

Առողջապահության նախարարը Մովսեսում այցելեց նաև մշակույթի տուն, դպրոց, զրուցեց բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter