HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչո՞ւ ենք «ջայլամի քաղաքականություն» վարում պետական մակարդակում»

Հարկ չկա հիշեցնելու, որ 21-րդ դարի սկզբին պետությունների միջազգային ընկերակցության ներսում տեղի են ունենում «տեկտոնական» քաղաքական «խաղեր»՝ ազդեցության ոլորտների և համաշխարհային նյութական ռեսուրսների բաշխման ուղղությամբ:

Այս հավակնությունների հետևանքները կործանարար են առանձին պետությունների, ժողովուրդների ու ազգերի համար: 20-րդ դարի սկզբին ազգային բնաջնջման, բռնի տեղահանման և ինքնության ու մշակույթի կորստի ցավն իր սեփական մաշկի վրա զգացած հայ ժողովրդին պետք է որ ծանոթ լինի այն վիշտն ու հուսահատությունը, որ այժմ պատել է պատերազմի մոլոքում հայտնված ժողովուրդներին ու ազգերին: 

Ցեղասպանության արհավիրքներով անցած հայ ժողովուրդը պետք է առաջինն իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն նրանց, ովքեր կանգնած են ֆիզիակական ոչնչացման վտանգի առաջ, հատկապես նրանց, ում հայրենակիցները դարեր շարունակ իրենց ճակատագիրը կապել են հայ ժողովրդի հետ: Ես խոսում եմ եզդի աշխատասեր ժողովրդի մասին, որը հայ ժողովրդի հետ միասին անցել է կյանքի փշոտ ուղի՝ կիսելով նրա հետ բոլոր դառնություններն ու ուրախությունները:

Զարմանալի է, թե ինչո՞ւ մեր կառավարությունը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, երբեք ինքնուրույն չի կողմնորոշվում ճնշված ժողովուրդների շահերի պաշտպանության գործում...

Ինչո՞ւ ենք «ջայլամի քաղաքականություն» վարում պետական մակարդակում՝ ոչ մեկին չենք տեսնում, ոչ մեկն էլ մեզ էլ չի տեսնում:

Հարգելի վարչապետ, արդյոք ժամանակը չէ՞ սեփական կարծիքն ունենալու: 

Հայ ժողովրդի անունից դատապարտե'ք եզդիների ջարդը Իրաքում:

Լևոն Ներսիսյան
Սախարովի կենտրոնի տնօրեն

12.08.2014

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter