HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային խախտումներ Բագրատաշենի անցակետում

Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր է բացահայտել, այդ թվում` թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ: Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:

Մեկ այլ ՀՀ քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերվել է 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում:

Զննության է ենթարկվել նաեւ Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ և 1 կգ ծխախոտի թութուն: Մյուս դեպքով՝ «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն է ծառայել որպես թաքստոց, որտեղից հայտնաբերվել է 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշի և հեղուկ:

20 բջջային հեռախոս է հայտնաբերվել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից և սրահի առջևի մասի գրպանից, իսկ 30-ը՝  մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Տարբեր տեսակի 30 բջջային հեռախոս էլ հայտնաբերվել է Վրաստանից Հայաստան ուղևորվող մեքենայի հետևի նստատեղի թաքստոցից: Մեկ այլ բացահայտմամբ էլ՝ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս:

Եղել են նաեւ ավտոմեքենաների տեղափոխման օրինախախտման փորձեր. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter