HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հակոբյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը որոշել է Վահե Հակոբյանին, իր դիմումի համաձայն, ազատել ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Այս մասին հաղորդվել է կառվարության այսօրվա նիստի ժամանակ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ` Վահե Հակոբյանը նշանակվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքի (և մյուս մարզերի) մարզպետը, մարզպետարանի բոլոր բաժինների ղեկավար աշխատողները, ինչպես նաև մարզի իրավապահ և դատական համակարգի բոլոր մարմինների ղեկավար աշխատողները ժողովրդի կողմից ՉԵՆ ընտրվում: ՉԿԱՆ նաև ժողովրդի կողմից ընտրված մարզային այլ մարմիններ (օրինակ՝ «Մարզային ժողով»), որը, գոնե փոքրիշատե կհսկի չընտրված մարզպետին և/կամ չընտրված դատաիրավական մարզային մարմիններին: Այսինքն՝ ժողովրդի մանդատ ՉՈՒՆԵՑՈՂ մարդիկ, ժողովրդի անունից, որոշումներ են կայացնում,որը հաճախ երկարաժամկետ ու բավականին լուրջ հետևանքներ է ունենում ձայնից զրկված նույն ժողովրդի համար: Ուստի՝ իրականում՝ Սյունիքում (և մյուս մարզերում) չկա դեմոկրատիայի կենսական հիմք հանդիսացող trias politica. այսինքն՝ իրար հսկող մարզի կառավարման ավտոնոմ/ինքնավար 3 ճյուղերի (գործադիր,օրենսդիր և դատական) փոխվերահսկողություն: Վերոհիշյալից հանգում ենք պարզ եզրակացության՝ Սյունիքի ներկա կառավարման սիստեմը անդեմոկրատական է ու հակաժողովրդական:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին. ես իրեն նախկինում քննադատել եմ և դա արդար էր: Բայց, եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ,որ վերջին շրջանում նա,որպես Սյունիքի մարզպետ, սկսել էր որոշակի աշխատել: Սա (ներ)կլանային պայքար է Սյունիքում. երևի արդեն պարզ է, թե ում միջև: Իսկ այս (ներ)կլանային «ռազբորկաները» վերջանալու է ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ՝ ա) լինի ժողովրդի՛ կողմից ընտրված մարզպետ և/կամ «Մարզային Ժողով», բ) հնարավոր լինի ստեղծել բացառապես տեղական անկա՛խ կուսակցություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter