HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նյուպորտում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը

Նյուպորտում երեկ երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն`հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:

 

Մեկնաբանություններ (4)

Hovik Manvelyan
Էս ինչի վրա են ուրախանում էս երկուսը՞: Անմեղ զինվորները զոհվեցին իսկ սրանք ուրախանում են:
amb
Here's an interesting article from BBC on why Russia wants to keep the Karabagh issue frozen: http://www.bbc.com/news/world-europe-29078541
Berge Jololian
Tensions can be deflated when Kerry's US State Department stops using language that spreads blame on both parties; The US SD needs to properly condemn Azerbaijan's violation of the cease fire agreement and condemn Aliev's calls for war. As long as there the US and the UK continue to bolster Azerbaijan's call for war and hatred towards Armenia, there will never be oil & gas pipelines crossing the Caucasus from central Asia to Europe.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ կարևոր հանդիպում. հատկապես որ սա կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և շեշտվում է Մինսկի խմբի կարևորությունը: Ինչպես հայտնի է՝ ռուս-թուրք-ադրբեջանական պլանը Ղարաբաղի հարցը Մինսկի խմբից հանելն ու հանձնել է Ռուսաստանի միջնորդությանը, որից հետո ռուսը Արցախը (մաս-մաս) վաճառելու է Ադրբեջանին: ԱՄՆ-ի ու ԼՂՀ-ի շահերը համընկնում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter