HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն, Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել նման փոխայցելությունների կարևորությունը՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում։

Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել 2013թ. Ստեղծված Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի գործունեությանը և բարձր գնահատել նրա կողմից տարվող աշխատանքներն Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման և Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգն ընդլայնելու հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter