HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանը» Ջավախքում է

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 7-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-10-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:
Սեպտեմբերի 8-ին Ախալքալաքի «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդ՝ Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմին, որ արդեն 7-րդ անգամ կինոյի լավագույն փառատոնն անցկացնում են նաև Ջավախքում:

Փառատոնի նախագահ՝ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում կարևորեց կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում: «Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

Բացման արարողությանը ներկա էին «Փյունիկ» հիմանդրամի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, գրականագետ՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, վրաց մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին և այլք:

Սեպտեմբերի 8-ին ջավախքյան հանդիսատեսն հնարավորություն ուներ դիտելու` հայկական «Թևանիկ», ռեժ. Ջիվան Ավետիսյան, և վրացական «Մանդարիններ» ռեժ. Զազա Ուռուշաձե, գեղարվեստական ֆիլմերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter