Հայաստանում ծնունդների թիվն աճել է
Հայաստանում 2014թ. առաջին ութ ամսիներին (հունվար-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը` Երևանում: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Նրանցից 2282-ը` մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել