Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը :
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- գրված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):
Մեկնաբանել