HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու, ձիու և բնության ներդաշնակության տոնը կնշվի Ուշիում

Կենտավր Հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը հրավիրում է բոլորին 4-րդ Կենտավրի օրվան՝ Մարդու, ձիու և բնության ներդաշնակության տոնին:

Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես այն կնշենք մեր հիպոթերապիայի կենտրնում, Ուշիում /Արագածոտնի մարզ/ նոյեմբերի 6-ին: Այստեղ մենք իրականացնում ենք հիպոթերապիա մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար /www.centaur.am/:

Ինչ է ձեզ սպասվում այդ օրը. Լեռնային մաքուր օդ; մեր 7 ձիերը և պոնին՝ կարող եք կերակրել նրանց խնձորով ու գազարով և ձիավարել; մեր 8 շները; փոքրիկ քարեր ու ներկեր քարերին նկարելու համար; կիթառ; մասուրի և դաղձի թեյ; թեյի հետ կանապե և կարկանդակներ՝ ըստ ավանդույթի ոչ մի միս; և իհարկե, ՍԱՆԳՐԻԱ, որն արդեն դարձել է Կենտավրի օրվա խորհրդանիշը:

Այդ ամենը կարող եք վայելել ինչպես դրսում, այնպես էլ մեր մեծ վրանում, փոքրիկ տնակում և եղեգնապատ տաղավարում:

Ինչպես հասնել մեզ մոտ. Եթե չունեք ձեր սեփական փոխադրամիջոցը, ապա նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին Կիևյան փողոցի Ռոբերտո կոշիկի խանութի դիմացի մայթին ձեզ կսպասի ավտոբուսը, որը կտանի ձեզ Ուշի և կբերի հետ, Երևան 17.00-18.00-ին: Երկկողմանի տոմսն արժե է 1000 դրամ /մինչև  7 տարեկան երեխաների համար անվճար/:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մենք կունենանք ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԿՂ, որտեղ կարելի է գումար թողնել մեր ձիերի և շների համար: Ձեզանից շատերը գիտեն, որ մենք դրամահավաք ենք կազմակերպում՝ գնելու համար տարածքը, որտեղ գտնվում է մեր կենտրոնը և փրկելու այն փակվելուց: Այս տարի Կենտավրի օրը հավաքված դրամը կավելացվի այդ գումարին: Ովքեր ցանկանում են մասնակցել այդ դրամահավաքին, կարող են իրենց նվիրատվոթյունն այդ օրը կամ դնել արկղի մեջ, կամ ծրարով փոխանցել մեզ՝ ծրարի վրա նվիրաբերողի անունը գրված, որպեսզի այն ավելացնենք նվիրատուների ցուցակին:

Կապ. Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են կապվել ինձ հետ՝ [email protected]   էլ. հասցեով կամ զանգահարել 093 21 07 48 հեռախոսահամարով: Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 4-ը, որպեսզի կարողանանք փոխադրամիջոց կազմակերպել բոլորի համար: 

Կենտավր Հիպոթերապիայի և ձիավարության կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter