HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակ-եռյակ-միայնա՞կ, կամ ինչ-որ մեկը պիտի կորցնի իր երազը

Հոկտեմբերի 10-ին հայ-թյուրքական վնասակար պայմանագիր ստորագրեց. նույնքան վնասակար ռուս-թյուրքական  (ԵՏՄ) պայմանագիր ստորագրեց:

Ե՛վ ռուսի, և՛ թյուրքի աչքը Արցա՛խի վրա է: Հայը չպիտի հաղթանակի համ զգա. այլապես դուրս կգա ռուսի վերահսկողությունից ու թյուրքից իր հողերը կուզի:

Նավթ ու խավիարի միջև ի՞նչ  հայ: Հային «հող պետք չէ». հայը «աշխարհի քաղաքացի» է. «աշխարհներում» գտած փողով  թող մեռնելուց առաջ (կամ հետո) խաչ-եկեղեցի միայն կառուցի: 

Հայր մեր, եթե երկնքում ես: Եթե ոչ, միևնույնն է. մենք կլինենք երկնքում:

Քաղաք-պետություն Երևանում կրկին, կամ նորից (ավելի ճիշտ՝ կրկին) հանրահավաք է: Նախորդը իրոք վատն է, բայց  աթոռից չի ուզում պոկվել, իսկ հաջորդը դրանից կատաղում է: 

Երկրի վիճակը իրոք լավ չէ: Բարի օլիգարխը կսպասի «ընդամենը» 3-4 տարի.  «Հեռացի՛ր, հեռացի՛ր ... 4 տարի հետո՞ »: 

Շանթահարելը լավ չէ բիզնեսին: 

Մինչ այդ՝ հուսանք, որ ռուսական արջը և/կամ թյուրքական գայլը Արցախի մեղրը չի խժռի: 

Հայի հույսը այնքան մեծ է. արեգակի չափ մեծ:  Ափսոս, որ արեգակի վրա հնարավոր չէ ապրել: 

Դժվար է կորցնել մի բան, որը չունես: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը պիտի կորցնի իր երազը:  

Վարազ Սյունի

Ամստերդամ

Մեկնաբանություններ (9)

Մարատ
Մեր խնդիրը նրանում է, ախպե՜րս , որ մենք այպես էլ չուրախացանք արցախյան հաղթանակով, դրանում էլ հո իշխանավորը մեղավոր չեր: Մենք ո՜չ արածն ենք գնահատում, ո՜չ արողին և ո՜չ էլ :
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մարատ(1) - Թույլ տուր չհամաձայնվել: Ամբողջ հայ ազգը/ժողովու՛րդը ուրախացավ-հպարտացավ Արցախի հաղթանակով և գնահատեց ազատամարտիկներին: Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանություննե՛րը (3 նախագահները ներառյալ) չցանկացան (կրկնում եմ՝ չցանկացան) ամրագրել այս հաղթանակը՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև de jure պայմանագիր կնքելու միջոցով, թեև սա դեռ հնարավոր է: Պատճառը շատ պարզ է. եթե Արցախի հարցը լուծվի/հստակեցվի, այսպիսի իշխանությունները մարդկանց ուշադրությունը շեղելու/մարդկանց մոլորեցնելու միջոց այլևս չեն ունենա (ինչպես այս ԵՏՄ կազմի մեջ մտնելն է. իբր թե Արցախի «անվտանգության» համար. իրականում,իհարկե, իր՛/իրենց աթոռի պահպանումն է հիմնական պատճառը):
Մարատ
Պուտինյան վարչակարգը չէի ասի լճացող է, այլ ոչ շահեկան մնացած ազգերի համար, բայց նաև չենք կարող ասել , որ այն վատն է Ռուսաստանի համար: Պարզապես Հայաստանը պետք է ունենա իր շահը : Իշխանություններին փնովելը մեզ լավը չի դարձնում , ինչքան կարող են կամ հասկանում այդքան էլ անում են : ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ օրենքի գերակայության հետ կապ չունի , օրենքը թող բոլորի համար էլ լինի հավասար: Միասնությունը կարելի է օգտագործել այդ օրենքները միասին, ի շահ ժողովրդի ընդունելու համար, ղարաբաղյան խնդիրը ,ցեղասպանությունը, արտագաղթը կանխելու, մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու համար: Պետք չէ՞ արդյոք այս հարցերում միասնություն : ՄԻ տան մեջ բոլորը որ ասող լինեն , այդ տունը կքանդվի ուրիշ ավելի մեծ տան կողմից: ՍՓՅՈՒՌՔԸ ես հասկանում եմ դեռևս խորհրդային տարիներին արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին : Սփյուռքը որևէ երկրում, հայենիքից դուրս, հավաքված մարդկանց խումբն է, որը ունի իր համայնքային կենտոնները` մշակութային, տնտեսական, քաղաքական և այլն: Եթե չլինեն այդ ամենը Սփյուռք չի կարող ձևավորվել: Իսկ Ձեր ասած Ռուսաստանի հայերը աշխատում են ընտանիք պահելու համար, բնական է, որ չէին կարող Սփյուռք կոչվել: Այժմ մարդիկ հեռանում են տարբեր պատճառներով , ոստիկանությանը գլխացավանք չլինելու համար , հենց իրենք են առաջարկում: Տո՛ւն եկեք սիրելի սփյուռքահայեր , շենացնենք մեր երկիրը: Սինդիկատ , ղարաբաղյան կլան … ամեն ինչ վերջ ունի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սփյուռքահայերի վերադարձը կարևոր թեմա է, ուստի գրեմ առանձին կոմենտով: Փորձը,ցավոք, ցույց է տալիս,որ սփյուռքահայերը բավարար չափով Հայաստանում չեն ներդրում, որովհետև վախենում են «քցվելուց»,որը իրատեսական/հիմնավորված վախ է: Կամ էլ Է.Էռնեկյանի կալիբրի ներդրող պիտի լինես,որ վախենան մոտենան: Է.Էռնեկյանի պես ներդրողները լավ են,բայց, նախ՝ քիչ են, հետո՝ Հայաստանին «ցեխից հանելու» ՇԱՐԺԻՉԸ լինելու են այն սփյուռքահայերը (և դրսի հայերը),որոնք Հայաստանում կստեղծեն փոքր-միջին և միջին բիզնեսներ: Բայց այ՛ս խումբը պաշտպանված չէ «քցվելուց»: Ուստի՝ ես գտնում եմ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ, որ այս խմբին պաշտպանելու համար ՀՀ-ում ստեղծվի ՀԱՏՈՒԿ ԴԱՏԱՐԱՆ կամ նման մի մանդատային օրգան,որը (ՀՀ դատարանների համակարգից դու՛րս) պարտադրո՛ղ որոշումներ կկայացնի սփյուռահայ-ներդրումային հարցերի/վեճերի դեպքում: Այս օրգանի առնվազն 50%-ը պիտի լինեն սփյուռքահայեր: Հետո՝ ես էլ կողմ եմ,որ «Սփյուռքի նախարարությունը» դառնա «Ներգաղթի նախարարություն»,կամ գոնե «Սփյուռքի և՛ Ներգաղթի նախարարություն»: Այսինքն՝ կոչերից պիտի անցնել քաղաքական լծակների:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ վերաբերում է քառյակ-եռյակ-քառյակին. եթե իրենք կարողանան կասեցնել այս «սահմանադրական բարեփոխումներ» կոչվածը, ապա դա արդե՛ն նվաճում կլինի: Այս առումով ես քառյակին իսկապես հաջողություն եմ ցանկանում : Մյուս կողմից՝ լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ,որ՝ Հայաստանին պետք է ՆՈՐ քաղաքական ուղի (new political track)՝ համապատասխան քաղաքական-քաղաքացիական ուժերի համախմբման տեսքով: Այս առումով՝ դրական քայլ է իր «Քաղաքացիական պայմանագիրը»:
Մ.Կ.
մի քիչ սպասեք. ժամանակը սաղ ցույց կտա.
Մարատ
Իմ նպատակը արտասահմանի առաջադեմ հայկական համայնքի հետ միասին Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումն է: Ես կարևորում եմ բիզնեսը / ես ինքս զբաղվում եմ բիզնեսով/, բայց այն չի կարելի դարձնել Հայաստան գալու միակ նպատակը: Մենք ապրում ենք նախկին ԽՍՀՄ-ից մեզ մնացած ժառանգությունով` ազգային մտածելակերով: Քառյակի հանրահավաքներում չենք տեսնի մի ելույթ` արված ճանաչված մտավորականի կողմից: Այսինքն ուզում եմ ասել, որ գուցե Հայաստանում ամեն ինչ լա՞վ է, որ գրողները կամ հրապարակախոսները լռում են, կամ գուցե չունե՞նք մտավորական:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շարունակություն. 3. Հայ ժողովրդի «միասնության» կոչեր չգիտեմ թե քանի հարյուր տարի է արդեն, որ հնչում են: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում լինել «միասնական»: Ամենալա՛վ «միասնական լինելը» այն է,որ երկրիդ ՕՐԵՆՔԸ հսվասար գործի ԲՈԼՈՐԻ համար. դրանից հետո և՛ արտաքին,և՛ ներքին թշնամին իր տեղը կճանաչի:..........................................................4. Ինչ վերաբերում է «հեռվից» հետևող սփյուռքին: Սա մեծ թեմա է. նախ՝ պիտի հստակեցվի, թե ով/ինչ է «սփյուռքը»: Համենայն դեպս՝ վերջինիս կազմում,դասական առումով, Ռուսաստանի մեր հայրենակիցները չեն մտնում, որովհետև քաղաքակա՛ն պատանդներ են Ռուսաստանի իշխանությունների ձեռքին՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Սփյուռքում կան անհատներ,որ շատ ու շատ ավելի են տեղեկացված Հայաստանի ներքին անցուդարձին,քան շատ (ՀՀԿ-ի կողմից պրոպագանդված) հայաստանցիներ: Մի օրինակ բերեմ. վերջերս Կապանում (ուսուցչի օրվա առթիվ) Լիսկայի ձեռքից պատվոգիր ստացած մի մեծահասակ ուսուցչուհի այնպիսի ձոն ասաց Լիսկային,որ մտածեցի թե այդ կինը վերջին 2 տարում քարանձավում է երևի ապրել՝ լրատվությունից հեռու:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Մարատ (3) - Փորձեմ հերթով պատասխանել: 1. Հիմա էլ կան մարդիկ,որոնք ասում են՝ «մեր ինչին է պետք անկախ Հայաստան. Ռուսաստանի կազմում կարգին կապրենք»: Այդ մարդիկ չե՛ն հասկանում,որ հիմիկվա Ռուսաստանը 90-ականների ելցինյան (բարեփողվել փորձող) Ռուսաստանը չէ: Այսօրվա պուտինյան Ռուսաստանը լճացող դիկտատու՛րա է,որից ո՛չ մի լավ բան դուրս չի գալու. ոչ՛ ռուսի, ոչ՛ հայի համար:Այդ մարդը (բոլոր դիկտատորների պես) իրականության զգացումը կորցրել է:.........................................2. «Ղարաբաղյան կլանը» և (շարքային) ղարաբաղցին տարբեր բաներ են: «Ղարաբաղյան կլանը» (1998-ից սկսած) Հայաստանի համար ո՛չ մի լավ/էական բան չարեց. նույնիսկ ԼՂՀ-ին դուրս մղեցին բանակցություններից: Լինել «Ղարաբաղյան կլանի» դեմ, չի նշանակում լինել ղարաբաղցու դեմ: Ամբողջ օրը սա են ասում. «ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է» . Ո՞Ր պայմանագրի հիման վրա.կա՞ դա որևէ թղթի վրա գրած: Եթե ՀՀ-ն de jure առանց ԼՂՀ-ի է մտնում ԵՏՄ, ապա ԼՂՀ-ում ծառայող ՀՀ քաղաքացի զինվորները ուրեմն «օտար երկիր» ԼՂՀ-ու՞մ են ծառայում/ծառայելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter