HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Սոս գյուղում դպրոց է կառուցվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է դպրոց: Ծրագիրն իրականացվում է  Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի /հովանավոր Ջերրի Թրփանջյան/ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: 

Երկհարկանի դպրոցը` 830 քմ ընդհանուր տարածքով, նախատեսված է 200 աշակերտի համար: Նորակառույցը կունենա ընդարձակ դասասենյակներ, գրադարան, բուժկետ, ուսուցչանոց: Հիմնական շենքին կից կկառուցվի մարզադահլիճ: Նախատեսվում է նաեւ բացօթյա սպորտհրապարակ ֆիզկուլտուրայի դասերի համար: Ներկայումս ընթանում են հողային աշխատանքները: 

Դպրոցի կառուցումը Հիմնադրամի երրորդ խոշոր ծրագիրն է Սոս գյուղում: Ֆրանսահայ համայնքի ջանքերի շնորհիվ էլ համայնքն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում եւ հարմարավետ նորակառույց մանկապարտեզ, որը շուտով կսկսի գործել: Գյուղի ներկայիս խարխուլ դպրոցի հենց կողքին էլ տեղ կգտնի նորակառույց ժամանակակից դպրոցը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter