HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի և Բելգիայի համալսարանները կհամագործակցեն

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։

Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Ռիկ Տորֆսը։ 

Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացրել է համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բեռնար Կուլին։

Արցախի պետական համալսարնաի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ստորագրման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական, միջազգային իրավունքի ու եվրոպական հետազոտությունների դոկտոր Յանիս Խարալամպիդիսը և Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ Բ.Կուլին ընդգծել է, որ Լյուվենի համալսարանը աշխարհի ամենահին համալսարաններից է և եզակիներից, որտեղ գործում է 200 տարվա պատմություն ունեցող հայագիտության ամբիոն։ Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter