HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պողոսյանի համակարգչի աղբարկղում հայտնաբերված տեսանյութերը օգնել են մեղադրանքը վերաորակել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Ամերիկայի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը: Դատարանում մեղադրանքը պաշտպանող երկու մեղադրողները` գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը և ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը հայտնեցին, որ Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը մոտենում է ավարտին, իսկ իրենք ավելի քան վստահ են, որ Տեր-Պողոսյանի մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով, հիմնավոր է և մինչև վերջ պաշտպանելու են այդ մեղադրանքը: «Մենք պատրաստ ենք բացահայտ, հրապարակային, լրատվության միջոցների առաջ բոլոր իրավաբանների և իրավաբան տեսաբանների հետ վիճարկելու ու  ապացուցելու, որ մեր մեղադրանքը հիմնավոր է: Որևէ մեկը դրան կպնել չի կարող»,- ասաց Հ. Սարգսյանը:

Մեղադրողների կարծիքով, Տեր-Պողոսյանը տուժած անչափահասների ու մանկահասակների նկատմամբ կիրառել է ոչ թե բռնություն, այլ գայթակղություն: Ըստ նրանց` այստեղ բռնությունը հավասարվում է տուժողների անօգնական վիճակն օգտագործելու հետ:

Նախորդ դատական նիստից հետո մեղադրող Արամ Ամիզադյանը լրագրողներին հայտնել էր, որ ամբաստանյալի հարցաքննության արդյունքների անհրաժեշտությունից ելնելով` այս դատական նիստում հարցաքննվելու են երկու վկաներ: Դատարանը, սակայն, հասցրեց հարցաքննել մեկ վկայի, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանին լրացուցիչ հարցեր տալու անհրաժեշտություն էր ծագել. «Դրանից հետո քիչ ժամանակ մնաց, որպեսզի երկու վկաներին հարցաքննենք: Հարցաքննվեց մեկ վկա և նա տվեց մեղադրող կողմի համար ապացուցողական նշանակություն ունեցող ցուցմունքներ»,- ասաց Արամ Ամիրզադյանը:

Վկան մանկավարժ էր, ով մասնակցել էր գործով ներգրավված անչափահաս տուժողների հարցաքննությանը: Դատաքննության վերաբերյալ լրագրողներին իր որոշ դիտարկումները ներկայացրեց մեղադրող Հովսեփ Սարգսյանը. «Մենք մեղադրանքը պաշտպանում ենք մեկ թիմով: Մեր հարցադրումների միջև տարբերություն չկա: Համենայնդեպս, Տեր-Պողոսյանի հարցաքննությունը մեկ անգամ ևս հիմնավորեց այն մեղադրանքը, որը մեղադրող կողմը ներկայացրել էր դատարան,  այն տարբերությամբ, որ Սերոբ Տեր-Պողոսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ցուցմունքը զուտ բովանդակային իմաստով, համենայնդեպս, մեղադրանքի կողմի համար ավելի բարենպաստ է` ապացուցման տեսանկյունից»:

Սերոբ Տեր-Պողոսյանը դատարանում հայտնել է, որ անչափահասների նկատմամբ բռնություններ չի գործադրել: «Հետքի» հարցին, թե դա չի՞ ազդի դատարանի կողմից վճիռ կայացնելիս: «Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել լրատվության միջոցներին հայտնելու, որ երբևէ մեղադրանքի կողմը բռնությամբ անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու այդպիսի մեղադրանք չունի: Մենք ունենք սոցիալական խոցելի կարգավիճակ ունեցող տղա երեխաներ, անչափահաս և մանկահասակներ, ունենք գրեթե միակողմանի ծնողազուրկ կարգավիճակում: Ունենք մոլորության մեջ ընկած երեխաներ և ունենք անչափահասի ու մանկահասակի անօգնական վիճակն օգտագործելու գործողություն: Պատկերացնում եք, անչափահաս կամ մանկահասակ երեխան, երբ նրան գայթակղում են գումարով»,- պատասխանեց Հովսեփ Սարգսյանը:

Վերջինս կարծում է, որ  մեղադրանքով առաջադրված քրեական օրենսգրքի հոդվածով հանցակազմը որակյալ դարձնող հատկանիշը տուժողի անօգնական վիճակն օգտագործելն է , այսինքն, այստեղ բռնությունը հավասարվում է տուժողի անօգնական վիճակն օգտագործելու հետ: Այս առումով էլ մեղադրողները գտնում են, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մեղադրանքը հիմնավոր է, և դրանում երկրորդ կարծիք չկա. «Մենք չենք կասկածում և շարունակելու ենք մինչև վերջ պնդել, որ Սերոբ Տեր-Պողոսյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածը  հիմնավոր է և մինչև վերջ ես և պրն Ամիրզադյանը պաշտպանելու ենք այդ մեղադրանքը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:

Արամ Ամիրզադյանն էլ ավելացրեց. «Մենք նաև դիտարկում ենք ամբաստանյալի  նյութական վիճակը: Նրա զբաղեցրած դիրքը հասարակության մեջ և այդ անունը, որ ինքը ձեռք էր բերել և ուներ որպես բարերար անձնավորություն, այդպես նա ներկայանում էր Ախթալայում: Դա ստեղծում էր այնպիսի լարված վիճակ, որ դատարանում հենց տուժողները` իրենք մեծ կախվածություն էին ցուցաբերում Տեր-Պողոսյանից: Մենք այդ հարցն ենք բարձրացրել: Մենք երբեք չենք ասել, որ նա ֆիզիկական ուժ է գործադրել: Այսօրվա մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որ ապացույցների այդ բազայով պաշտպանենք մեղադրանքը»:

Հովսեփ Սարգսյանը մատնանշեց, որ դրա համար մեղադրող կողմն ունի ապացույցների հզոր բազա` դա տեսանյութերի բազան է, որը զուտ քննչական ճանապարհով բացահայտված նյութեր են: «Չնայած Տեր-Պողոսյանն է բացահայտումն արել, բայց հետո նա ոչնչացրել էր դրանք, մեր կողմից դա վերականգնվեց, և պատկերացրեք` այդ տեսանյութերը մեզ բավականին օգնեցին, որպեսզի Տեր-Պողոսյանի արարքը որակվի»,- ասաց Հ. Սարգսյանը:  

Վերջինս նաև լրագրողներին հայտնեց, որ սկզբում Տեր-Պողոսյանի նկատմամբ քրգործը որակվելէ 140 հոդվածով, հետո դա վերաորակվել է 139 հոդվածով` ապացույցների ճնշման տակ: Մեղադրանքը փոխվել է համաներումից 5 օր առաջ` մայիսի 20-ին: «Իմիջայլոց, ամբողջ հանրապետությունը գիտեր, մամուլն էլ ասում էր, որ համաներում է լինելու, 140 հոդվածն էլ մինչ 3 տարի ազատազրկում էր նախատեսվում: Հիմա էլ պաշտպանական կողմի տակտիկան է էդպիսին: Նրանք ջանում են, որ մեղադրանքի 139-րդ հոդվածը փոխեն 140-ի: Պաշտպանական կողմի նպատակը հենց այդ է, որ Տեր-Պողոսյանը ազատվի քրեական պատասխանատվությունից»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:

Արամ Ամիրզադյանն էլ փաստեց, որ տեսանյութերի վերականգնումից ու վերծանումից հետո տեսանյութերում պարզ երևացել է, թե Տեր-Պողոսյանը ում հետ է գործ ունեցել, որ թվերին է գործ ունեցել: «Դրանք են հիմնավորել 139 հոդվածը»,- ասաց Արամ Ամիրզադյանը:

Մեղադրողներն ասացին, որ իր համակարգչում եղած ֆայլերը Տեր-Պողոսյանը ջնջել է, կտրտել ու նետել աղբարկղ: Այս պարագայում նախաքննության մարմինը պետք է վերականգներ տեսանյութերը: «Դրա համար հատուկ ծրագիր էր պետք, որը, փառք Աստծո, մեր փորձագետներն ունեն և կարողացան վերականգնել, և դա կատարվեց այն ժամանակ, երբ 140 հոդվածով գործը հարուցված էր»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:  

Ծնողների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պատժելու մամուլի հրապարակումների հետ կապված, Հովսեփ Սարգսյանի տեղեկացմամբ,  քրեական գործում այդպիսի փաստական հանգամանք մեղադրանքի կողմը միջդատական վարույթի ընթացքում ձեռք չի բերել, այն իմաստով, որ ծնողների դրդմամբ, կամ ծնողների օժանդակությամբ չէ, որ երեխաների սեռական անձեռնմխելիությունը խախտվել է:  

Նրա կարծիքով, միգուցե ծնողները պարտավոր էին իմանալ, թե իրենց երեխան այդ գումարները Տեր-Պողոսյանից ինչ նպատակով է վերցրել, բայց, ըստ նրա, շատ դժվար է պատկերացնել 14,12,11 տարեկան երեխայի կապը 69 անց տղամարդու հետ, առավել ևս, երբ նախադեպ չի եղել: «Սրանից հետո կարող են մարդիկ զգուշանալ»,- ասում է Հովսեփ Սարգսյանը:

Մեկնաբանություններ (4)

Anna
ev miain AMORDZATEL
ՎԱՀԱՆ
Հոյակապ ա ասված` ԱՄՈՐՁԱՏԵԼ.
Mleh Ishkhanian
Mechanikakan amortsatum yev verch!
Գոհար Արշակյան
Նմանին կախաղանը կփրկի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter